Այսօր՝ ապրիլի 18-ին, Մերսոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիության կենտրոնի և ՛՛Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման թուրք-ասդրբեջական քաղաքականությունը» խորագրով մամուլի ասուլիս: Հիմնական բանախոսները եղել են ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և ՛՛Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել պատմամշակութային վայրերի պաշտպանության և պահպանման համար։ Հովիկ Ավանեսովը նշել է, որ Թուրքիայում և Ադրբեջանում պետական մակարդակով իրականացնում է հայատյաց քաղաքականություն: Այդ ատելության մթնոլորտում մեծացած սերունդն էլ պետական օժանդակությամբ ոչնչացնում ու յուրացնում է բռնազավթված պատմական հայկական բնակավայրերում գտնվող պատմամշակութային արժեքները:

Արհեստածին այս երկու պետությունների կազմավորումից ի վեր ոչնչացվել և յուրացվել են մի քանի տասնյակ հազարից ավել հայկական մշակութային ժառանգություն: Հազարավոր համաշխարահային արժեք ներկայացնող ձեռագործ գորգեր, քանդակներ, զարդեր և այլ մշակութային արժեք ներկայացնող աշխատանքներ ներկայացվում են որպես թուրքական ու ադրբեջանական: Այս կարծիքին է Հովիկ Ավանեսովը: Ըստ ՛՛Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի՝ այդ ամենին զուգահեռ պատպաճարտարապետական բազմաթիվ կոթողների մասնիկներ թշնամու կողմից օգտագործվում են շինարարական նպատակով: Պետական մակարդակով իրականացվում է նաև հայական եղեկեցիների ու խաչքարերի աղվանականացման քաղաքականություն:՛՛Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն աղվանական է ներկայացնում Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ ու վանքներ: Մասնավորապես՝ Ծիծեռնավանքը, Հադրութի շրջանի Ծակուռի եկեղեցին, Դադիվանքի վանական համալիրը, Սուրբ Խաչ եկեղեցին, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին, Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքն և այլն: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան աղվանական է ներկայացնում նաև Գոշավանքը՛՛,- մանրամասնել է Ա. Հայրապետյանը: Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացումը և ոչնչացումը հանդիսանում է ոչ միայն մշակութային ցեղասպանություն կամ էթնոցիդ այլ նաև պատերազմական հանցագործություն:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամաուլի ծառայություն
https://www.youtube.com/watch?v=1GB9XB0Vb1I
