«Հին Հունաստանի մշակույթը». ՄՄՀ-ում անց է կացվել բաց բաս
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է հերթական բաց դասը. այն նախաձեռնել է բուհի Պատմության և կովկասագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Ավշարյանը՝ Մշակութաբանություն առարկայից: Բաց դասն անց է կացվել ՄՄՀ Կովկասագիտություն, Ռուսաց լեզու և գրականություն առաջին կուրսերում: Թեման եղել է «Հին Հունաստանի մշակույթը»: Դասի նպատակն էր՝ ուսանողների մոտ կայուն գիտելիքներ ձևավորել հազարավոր տարիների ընթացքում ստեղծված Հին Հունաստանի մշակույթի մասին՝ զուգահեռներ անցկացնելով նույն ժամանակաշրջանի հայկական մշակույթի հետ: Դասն անց է կացվել ինտերակտիվ մեթոդով. օգտագործվել են վերարտադրողական, բացատրական, ցուցադրական և որոնողական ձևեր: