ՀՀ մասնագիտական Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոնի   պատվիրակությունն  այցելել   է    Մեսրոպ  Մաշտոց  Համալսարան  

Դեկտեմբերի   1-ին, ՀՀ մասնագիտական Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոնի  (ՈԱԱԿ) պատվիրակությունը՝ ի  դեմս  տնօրեն Ռուբեն Թոփչյանի, այցելել են   Ստեփանակերտի  Մեսրոպ  Մաշտոց   Համալսարան  և    բուհի   պրոֆեսորադասախոսական  կազմի    ներկայությամբ    ռեկտոր  Դոնարա  Գաբրիելյանին  հանձնել համալսարանի  ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

Բուհի  ռեկտոր   Դոնարա  Գաբրիելյանը   շնորհակալություն  է  հայտնել   ՈԱԱԿ-ի պատվիրակությանը՝   Ռուբեն  Թոփչյանի   գլխավորությամբ:Ռուբեն Թոփչյանն  իր   հերթին  ևս   շնորհակալություն  է  հայտնել   բուհի ղեկավարությանը, աշխատակիցներին կատարած   հետևողական  ու    լուրջ   աշխատանքի   համար:   Իր   խոսքում   նա   կարևորել  է     այն  հանգամանքը, որ   ստեղծված   ծանր   ժամանակահատվածում  Արցախից   չհեռանալու   և    սերունդներին   կրթելու  ու  դաստիարակելու     գործին    նվիրվելը     մեծ  առաքելություն  է:Ռ.  Թոփչյանի   խոսքով՝    կրթությունը   կարևոր   նախապայման  է   այս   իրավիճակում,     միայն  կիրթ ու   գրագետ   քաղաքացիներ  ունենալու  դեպքում     կարող  ենք   նոր    ձեռքբերումներ  ու  հաջողություններ   արձանագրել:   

Մեսրոպ  Մաշտոց  Համալսարանի  մամուլի   ծառայություն

Կիսվել այս էջով`