Հայտնի են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը: 
Համաձայն հրամանի՝ միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
🔻 09.06.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»
🔻 13.06.2023 թ. – «Օտար լեզուներ»
🔻 16.06.2023 թ. – «Մաթեմատիկա»
🔻 20.06.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»
🔻 23.06.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
🔻 27.06.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
Հաջողություն ենք մաղթում այս տարվա բոլոր դիմորդներին և սպասում նոր ուսումնական տարում։ 
#2023_2024_ընդունելություն #միասնական_քննություններ #ՄՄՀ

Կիսվել այս էջով`