Հարգելի՛ լրագրողներ, տեղեկացնում ենք, որ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ մարտի 31 -ին բուհում տեղի կունենա «Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը» խորագրով կլոր սեղան։ Հիմնական բանախոսները կլինեն ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, ՄՄՀ ՈՒԳԸ նախագահ Մարիա Հակոբյանը, ՄՄՀ ՈՒԳԸ անդամ Նելլի Խաչատրյանը։ Անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կազմավորմանը, անպատժելիության հետեւանքներին, Արցախի շրջափակմանը, մշակութային ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը, սահմանամերձ բնակավայրերի թիրախավորմանը։ Հաշվի առնելով հովհարային անջատումների գրաֆիկը՝ մեկնարկի մասին հավելյալ կհայտարարենք։