ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ՀԱՐԳԵԼԻ՛ շրջանավարտներ, տեղեկացնում ենք, որ առաջիկայում կստեղծվի ՛՛Մեսրոպ Մաշտոց Համալսարանի շրջանավարտների միություն՛՛, որին անդամակցելու համար անհրաժեշտ է հավաքագրել այն շրջանավարտներին (անկախ բուհն ավարտելու տարեթվից), ովքեր ցանկանում են դառնալ միության անդամ:
Միություն ստեղծելու նպատակը մեկն է՝ մի հարկի տակ հավաքել բոլոր այն անձանց, ովքեր ավարտել են ՄՄՀ-ը և
այժմ աշխատում են պետական և մասնավոր տարբեր կառույցներում:
Նպատակ ունենք միասնական ուժերով կազմակերպել տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ, ճանաչողական այցելություններ, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ և այլն:
Ցանկացողները կարող են այս հայտարարության տակ գրել ՛՛համաձայն եմ՛՛:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`