Մեսրոպ Մաշտոց Համալսարանի (ՄՄՀ) օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում բուհի դասախոսները և ուսանողները՝ 2020 թվականից միանալով Ազգային արագացման հանրային նախաձեռնությանը, համատեղ շարունակում են իրականացնել խմբագրման և սրբագրման մի շարք աշխատանքներ։
Ուրախությամբ պետք է տեղեկացնենք, որ Հայերենը մեքենայական թարգմանության լիարժեք գործիք ունի։ Այս պահին հայերեն֊անգլերեն թարգմանությունն է։ Կիրականացվեն այլ լեզուներով թարգմանություն ևս։ Ազգային արագացման հանրային նախաձեռնության տեխնոլոգիական մշակումներ իրականացնող Արտակ Հովսեփյանն ֆեյսբուքյան հարթակում անդրադարձ է կատարել՝ ծրագրի շրջանակում, ՄՄՀ- ի կողմից իրականացվող աշխատանքներին։ “Սա առաջին հերթին արցախցիների, մասնավորապես, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (Mesrop Mashtots University) ուսանողների և դասախոսների հաղթանակն է։ Անցյալ տարվա սեպտեմբերից ֆանտասիկ աշխատանք են կատարել նրանք՝ խմբագրելով և սրբագրելով հարյուր հազարավոր զուգահեռ նախադասություններ՝ անտեսելով հետպատերազմական շրջանի բոլոր դժվարությունները և դառնությունները։ Սա ամբողջ ազգի համար են արել, երբ խորացող դեգրադացիան և «հպարտ» քաղաքացիների մոլագարությունը կաթվածահար է արել հանրային բնականոն կյանքը պատերազմական սպառնալիքների ներքո խորը թմբրի մեջ գցելով հասարակությանը։ Արցախն այս ծանր պահին ստանձնել է համահայկական մոբիլիզացիայի կենտրոնի դերը”,- գրել է Ա. Հովսեփյանը։