Հայաստանի Հանրապետությունից ժամանած դասախոսները հանդես եկան դասախոսություններով
Հայաստանի Հանրապետությունից ժամանած մեր պատվավոր հյուրերը հանդես եկան արդիական դասախոսություններով ՄՄՀ ուսանողների համար։
Հանդիպումների հիմնական թեմաներն էին՝
«Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն»՝ «Մանկավարժություն» մագիստրատուրա 1-ին և 2-րդ կուրսերի համար։
դասախոս՝ Հայկ Ռոդիկի Ավագիմյան (հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)
«Արցախը և նրա հիմնախնդիրները»՝ «Կովկասագիտություն» մասնագիտության ուսանողների համար- դասախոս՝ Լարիսա Ասատուրի Ալավերդյան (հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի պատվավոր անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան (2004-2006))
«Ադերբեջանա-ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական ասպեկտները»՝ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողների համար – դասախոս՝ Ալեքսանդր Սարգսի Մանասյան (Փիլիսոփայական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ):
Շնորհակալ ենք Ձեր պատրաստակամության և բովանդակալից քննարկումների համար։