«Հարգենք և պաշտպանենք մարդու իրավունքները միասին» կլոր սեղան- քննարկմանը մասնակցել են նաև ՄՄՀ-ի ուսանողները
Այսօր՝ հունիսի 9-ին, «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպվել է «Հարգենք և պաշտպանենք մարդու իրավունքները միասին» թեմայով կլոր սեղան- քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, «Մեսրոպ Մաշտոց», «Գրիգոր Նարեկացի» և Արցախի պետական համալսարանների ուսանողներ:
Հանդիպմանը քննարկել են մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, բռնի տեղահանված անձանց իրավունքների խախտումերին, դրանց լուծմանն ուղղված քայլերին, ներքին տեղահանվածների իրավական կարգավիճակին առնչվող հարցեր:
Միջոցառմանը՝ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի գլխավորությամբ, մասնակցել են համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները, ովքեր հանդես են եկել ելույթներով և առաջարկներով: