Մեսրոպ Մաշտոց Համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները հանդիպել են ԱՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետներ՝ Արայիկ Աշոտի Պողոսյանի և Վիոլետա Ալբերտի Ավանեսյանի հետ։ Հանդիպման ընթացքում փորձագետները՝ «Կրիմինալիստիկայի առարկայի» շրջանակում հանդես են եկել դասախոսությամբ։ Անդրադարձել են դեպքի վայրի հետազոտման, ձեռագրաբանական փորձաքննությունների նշանակման, մատնահետքաբանական փորձաքննության, ավտոհետքաբանական և ավտոտեխնիկական փորձաքննությունների վերաբերյալ թեմաներին։ Բաց դասի ընթացքում հնչել են ելույթներ, որից հետո ակտիվ քննարկում է տեղի ունեցել: Նման ձևաչափով միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: