Համաձայնագիր ՄՄՀ-ի և «Թարգմանիչ ուսուցիչների միության»  միջև

 

«Թարգմանիչ ուսուցիչների միություն» կազմակերպությունը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ստորագրել են համագործակցության համաձայնագիրը:

 Սույն համաձայնագրով  «Թարգմանիչ ուսուցիչների միություն» կազմակերպությունը  և Մեսրոպ Մաշտոց Համալսարանը նախատեսում են համագործակցություն, որն ուղղված է՝

  • նպաստել ռուսական մեթոդական դպրոցի ստեղծմանը, համագործակցության միջոցով փորձի ընդհանրացմանը,  ուսուցիչների մասնագիտական կապերի և թարգմանական ուսուցման  լայն տարածմանը,
  • տեղեկատվական, խորհրդատվական և մեթոդական փոխգործակցությանը,
  • ակադեմիական և գիտական կապերի հաստատմանը և զարգացմանը՝համագործակցության ոլորտում, մասնագետների պատրաստման հարցերով թարգմանությանը, այդ թվում ՝ ներառական տեսակի թարգմանության,
  • նպատակաուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը և երիտասարդության մասնագիտական  ​​կողմնորոշման աջակցությանը,
  • թարգմանության ոլորտում երիտասարդ մասնագետների զբաղվածության խթանմանը, ուսուցման ծրագրերի,  նախաձեռնությունների իրականացմանը և աջակցմանը ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում, բուհերի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ​​սոցիալականացման բարելավմանը,
  • այլ նպատակների իրականացմանը, որոնք չեն հակասում կողմերի կանոնադրական նպատակներին և կիրառելի օրենքներին։ Համագործակցության շրջանակներում անցկացվում են խորհրդատվություններ բակալավրիատի կրթական ծրագրի մշակման վերաբերյալ՝ «Թարգմանչական գործ» ուղղությամբ։

 

.

Կիսվել այս էջով`