Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը հյուրընկալվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Գեղանկարիչ, բնանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանը օրերս հյուրընկալվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում: Բուհի ռեկտոր՝ Դոնարա Գաբրիելյանը կարևորել և շնորհակալություն է հայտնել արվեստաբանին՝ հանդիպման առաջարկն ընդունելու համար: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես է եկել «Կիլիկիայի Հայոց ազգագրություն» թեմայով դասախոսությամբ:

 

Բանախոսը ներկայացրել է Կիլիկիայի ազգագրությունը, մշակույթը, ասեղնագործությունը, քանդակները: Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը հրատարակել է երեք շատ կարևոր աշխատություն՝ «Մարաշի ասեղնագործությունը» , «Այնթապի ասեղնագործությունը» և «Ուրֆայի ասեղնագործությունը» խորագրերով պատկերազարդ ծավալուն ուսումնասիրություններ: Ըստ գեղանկարչի՝ ժամանակակից նկարչությունը բազմադեմ է, ամեն ինչ շատ տարբեր է: Իրեն ոգեշնչողն ու ոգևորողը բնությունն է: Հանդիպման ժամանակ ուսանողներն իրենց հուզող հարցեր են ուղղել արվեստագետին: Տեղեկացնենք, որ Հրազդան Թոքմաջյանը ծնվել է 1961 թվականի հունվարի 18-ին, Գյումրիում։ 1980 և 1985 թվականներին ավարտել է համապատասխանաբար Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական գեղանկարչության բաժնի ինստիտուտը:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`