«Դերասանի վարպետություն»  դասընթացի    մասնակիցներն   արդեն  ներգրավվել   են    նոր   բեմադրության  մեջ

 Լլրացուցիչ կրթության շրջանակում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  համատեղ   նախաձեռնությամբ    իրականացվող   «Դերասանի  վարպետություն» դասընթացի ընթացիկ  արդյունքներն     արդեն    ակնհայտ  են:    Արցախցի   փոքրիկների  համար՝    Ամանորին  ընդառաջ   բեմադրելվել  է   «Ձմեռային   հեքիաթ»  ներկայացումը,  որտեղ   ակտիվ   մասնակցություն  են  ունեցել   նաև  ՄՄՀ  ուսանողները: Անակնկալներ, չար ոգիներ, կախարդանքներ, և  իհարկե բարու հաղթանակ:  Սա   է    բեմադրության  ասելիքը:  Երեխաններն  էլ    մեծ   հետաքրքրությամբ   են   դիտել   բեմադրությունը՝  հուսալով, որ   Արցախում  ամեն  ինչ  լավ  է  լինելու:

Վահրամ  Փափազյանի անվան պետական դրամատիկական   թատրոնի բեմադրող, ռեժիսոր Վահան  Խաչատրյանի   խոսքով՝  դասընթացի    ժամանակ  աշխատանքներ   են  տարվում  դերասանի   վարպետության,  սցենարական  աշխատանքի,    բեմական   խոսքի   զարգացման   ուղղությամբ:  Կան  ուսանողներ, ովքեր  տիրապետում  են  նաև  ռեժիսորական  արվեստին:  Կարճ  ժամանկահատվածում՝   դասընթացին  մասնակցած  բանիմաց  ուսանողները  կարողացել  են  իրենց   ստացած   գիտելիքներն  ու  պրակտիկ  աշխատանքները՝   հաջողությամբ    ներկայացնել   բեմում:Տեղեկացնենք,  որ   դասընթացի տևողությունը 10 ամիս է: Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա աշխատել թատրոնում և հեռուստատեսությունում:

 

Կիսվել այս էջով`