«Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն ՄՄՀ-ում

Մարտի 14-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դահլիճում կազմակերպվեց «ՉԱՐԵՆՑ. ՄԻ ՃՐԱԳ ՄԹՈՒՄ» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակին։
Հանդիպման սկզբում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ակտիվություն ցուցաբերելու և ներկա գտնվելու համար։Ուսանողներին մոտիվացնելու, առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով, գրողների կյանքի, հասարակական գործունեության, թողած գրական-գեղարվեստական ժառանգության մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար և ազգային արմատներին հավատարիմ մնալու տեսանկյունից Նանար Սիմոնյանը կարևորեց նմանօրինակ ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողները կիսվեցին ստացած տպավորություններով։
Քննարկումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։
Ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։

Կիսվել այս էջով`