«Ճանապարհորդություն դեպի Գերմանիա». Մեսրոպ Մաշտոց Համալսարանում անց է կացվել բաց դաս
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ, Երկրագիտություն առարկայից անց է կացվել բաց դաս՝ «Ճանապարհորդություն դեպի Գերմանիա» թեմայով։ Բաց դասի կազմակերպիչ՝ Օտար լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս Արինա Գրիգորյան: Դասի նպատակն էր՝ ձևավորել հաղորդակցման հմտություններ ուսամնասիրվող լեզվով, կիրառել դասախոսություն-ներկայացում մեթոդը՝ աուդիո-վիզուալ գործիքակազմի օգնությամբ։
Բաց դասն անցել է հետաքրքիր ու անմիջական մթնոլորտում, և արդյունքում՝ ուսանողները ձեռք են բերել նոր գիտելիքներ ու հմտություններ:
Բաց դասին ներկա էին նաև ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, դասախոսներ և ուսանողներ: