ԲԱԿԱԼԱՎՐ
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
Հայոց լեզու և գրականություն
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
«Հայոց լեզու և գրականություն» բակալավրատի ծրագիրն ուսանողներին ծանոթացնում է «Հայոց լեզու և գրականություն» բաժնին ու հնարավորություն տալիս ձեռք բերել ու զարգացնել լեզվական և գրականագիտական կարողություններ ու հմտություններ: Ծրագիրը ապահովում է տեսության և պրակտիկայի միջև հստակ հավասարակշռությունը: Ծրագրում իրականացվում է ընդհանուր կարողությունների և հմտությունների, ինչպես նաև բուն մասնագիտական կարողություններ ու հմտությունների զարգացմանը միտված կրթություն:
Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.
ՈԱՇ մակարդակ /Աստիճան/
Մակարդակ 6 /բակալավրի աստիճան/
Տևողությունը
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
Առկա ուսուցում՝ 4 տարի
– 240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն
Հայերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա և հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Գիտելիք
– Նկարագրել Հայոց լեզվի տեսական գիտելիքները, հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության արդի տեսությունները, դրանց սկզբունքներն ու մեթոդները:
– Ներկայացնել Հայ գրականության զարգացման բոլոր փուլերը:
– Ներկայացնել և մեկնաբանել Հայոց լեզվի տեղը աշխարհի լեզուների մեջ:
– Մեկնաբանել գրականության տեսության հիմնական հասկացությունները և ներկայացնել գրական ստեղծագործության վերլուծության հիմնական սկզբունքները:
– Ներկայացնել հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ժամանակակից հասկացությունները, տեսությունները, օրինաչափությունները, մեթոդները և նորարական տեխնոլոգիաները:
– Ներկայացնել մանկավարժության և հոգեբանության հիմնարար ուղղությունները, հասկացությունները, սահմանել և բնութագրել մանկավարժական և դաստիարակչական նորմերը, տիրապետել ժամանակակից մանկավարժական մեթոդներին և հնարքներին, տիրապետել մանկավարժական մտածողության հմտություններին:
Կարողություններ
– Իրականացնել տեքստի վերլուծություն, օգտագործելով ժամանակակից լեզվաբանական և ոճական վերլուծության մեթոդներ ու հնարներ, կատարել միջտեքստային և զուգադրական վերլուծություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն:
– Ընտրել մասնագիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու տարբերակներ, բացահայտել և վերլուծել մասնագիտական արդի խնդիրները՝ մշակելով նրանց լուծման ոչ ստանդարտ ուղիները:
– Ներկայացնել և մեկնաբանել առանձնացված մասնագիտական խնդիրները և նոր գաղափարները՝ գիտելիքների և ստացած փորձի հիման վրա:
– Վերլուծել գրական գործընթացը, գրական հոսանքներն ու ուղղությունները, ինչպես նաև գրական ստեղծագործությունները՝ հիմնվելով ժամանակակից մոտեցումների վրա:
– Կազմակերպել դասավանդողի և ուսումնառողի համատեղ գործունեությունը՝ ապահովելով սուբյեկտ-սուբյեկտային փոխհարաբերությունների կառուցումը, խորհրդատվության կիրառումը ուսումնադաստիարակչական, նաև անկանխատեսելի մասնագիական գործընթացում:
– Օգտագործել ՏՀՏ-ներ, տեղեկատվության տարբեր աղբյուրներ (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական շտեմարաններ, թեմատիկ խմբեր, էլեկտրոնային փոստեր) մասնագիտական խնդիրներ լուծելու համար:
Հմտություններ
– Կարողանալ կազմակերպել աշակերտակենտրոն, պերցեպտիվ ուղղորդված մանկավարժական գործունեություն:
– Առանձնացնել, համակարգել և ներկայացնել գիտական նյութը:
– Կիրառել հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական, իրավաբանական) գիտելիքների հիմքերն օգտագործելու ունակությունը:
– Մայրենի և օտար լեզուներով տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ կառուցել բանավոր և գրավոր խոսք:
Գիտակցել սեփական անձի դերը խմբային և անհատական մասնագիտական գործառույթներ կատարելիս՝ պահպանելով ազգային և համամարդկային արժեքները:
«Հայոց լեզու և գրականություն» բակալվրի ծրագիր
Հետագա ուսումնառության
ՈԱՇ մակարդակ՝ մագիստրոս հնարավորությունները տևողությունը՝ 2 տարի
Աշխատանքի հնարավորությունները
Ուսուցիչ հանրակրթական դպրոցում /Հայերենի մասնագետ/ իրավաբանական գրասենյակներ, նախարարություններ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ/:
Ուսման վարձը 360 000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ եւ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
Ռուսաց լեզու և գրականություն
Ծրագրի նպատակներն են՝
“Ռուսաց լեզու և գրականություն” մասնագիտության ծրագրի հիմնական նպատակներն են՝
– ռուսաց լեզվի և գրականության ոլորտում մրցունակ մանկավարժական կադրերի պատրաստումը, որոնք, ունենալով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, միջնակարգ կրթության բովանդակության արդիականացման պայմաններում կապահովեն որակյալ ուսուցում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների հիման վրա;
– անձնական և մասնագիտական աճին պատրաստ կադրերի ձևավորումը, որոնք կկարողանան գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում՝ ինչպես մանկավարժական, այնպես էլ թարգմանչական, խմբագրական, վարչական և այլն, հաշվի առնելով տարածաշրջանի պահանջները և պատրաստ լինելով ադապտացվել աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին;
– բնապահպանական, ֆիզիկական, բարոյական, իրավական մշակույթի և մտածողական մշակույթի ձևավորումը;
– համամարդկային և սոցիալ-անձնային արժեքների ձևավորումը, դաստիարակությունը՝ հայրենասիրության, ժողովուրդների բարեկամության և հանդուրժողականության ոգով:
ՈԱՇ մակարդակ /Աստիճան
Մակարդակ 6 /բակալավրի աստիճան/
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները)
Ռուսերեն, անգլերեն և հայերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները
(գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Նկարագրել ռուսաց լեզվի հիմնարար տեսական գիտելիքները, ռուսաց լեզվի ուսումնասիրության արդի տեսությունները, դրանց սկզբունքներն ու մեթոդները;
– Ներկայացնել ռուս գրականության զարգացման բոլոր փուլերը;
– Ներկայացնել և մեկնաբանել ռուսաց լեզվի տեղը աշխարհի լեզուների քարտեզի մեջ;
– Մեկնաբանել գրականության տեսության հիմնական հասկացությունները և ներկայացնել գրական ստեղծագործության վերլուծության հիմնական սկզբունքները;
– Ներկայացնել ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ժամանակակից հասկացությունները, տեսությունները, օրինաչափությունները, մեթոդները և նորարական տեխնոլոգիաները;
– Ներկայացնել մանկավարժության և հոգեբանության հիմնարար ուղղությունները, հասկացությունները, սահմանել և բնութագրել մանկավարժական և դաստիարակչական նորմերը, տիրապետել ժամանակակից մանկավարժական մեթոդներին և հնարքներին, տիրապետել մանկավարժական մտածողության հմտություններին:
Գործնական մասնագիտական կարողություններ
– Իրականացնել տեքստի վերլուծություն, օգտագործելով ժամանակակից լեզվաբանական և ոճական վերլուծության մեթոդներ ու հնարներ, կատարել միջտեքստային և զուգադրական վերլուծություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն;
– Ընտրել մասնագիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու տարբերակներ, բացահայտել և վերլուծել մասնագիտական արդի խնդիրները՝ մշակելով նրանց լուծման ոչ ստանդարտ ուղիները;
– Ներկայացնել և մեկնաբանել առանձնացված մասնագիտական խնդիրները և նոր գաղափարները՝ գիտելիքների և ստացած փորձի հիման վրա,
– Վերլուծել գրական գործընթացը, գրական հոսանքներն ու ուղղությունները, ինչպես նաև գրական ստեղծագործությունները՝ հիմնվելով ժամանակակից մոտեցումների վրա,
– Կազմակերպել դասավանդողի և ուսումնառողի համատեղ գործունեությունը՝ ապահովելով սուբյեկտ-սուբյեկտային փոխհարաբերությունների կառուցումը, խորհրդատվության կիրառումը ուսումնադաստիարակչական, նաև անկանխատեսելի մասնագիական գործընթացում,
– Օգտագործել ՏՀՏ-ներ, տեղեկատվության տարբեր աղբյուրներ (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական շտեմարաններ, թեմատիկ խմբեր, էլեկտրոնային փոստեր) մասնագիտական խնդիրներ լուծելու համար:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Կարողանալ կազմակերպել աշակերտակենտրոն, պերցեպտիվ ուղղորդված մանկավարժական գործունեություն,
– Առանձնացնել, համակարգել և ներկայացնել գիտական նյութը,
– Կիրառել հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական, իրավաբանական) գիտելիքների հիմքերն օգտագործելու ունակությունը,
– Իրականացնել մասնագիտական և կենցաղային գործունեություն էթիկայի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և անվտանգության ընդունված նորմերին համապատասխան,
– Մայրենի և օտար լեզուներով տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ կառուցել բանավոր և գրավոր խոսք,
– Գիտակցել սեփական անձի դերը խմբային և անհատական մասնագիտական գործառույթներ կատարելիս՝ պահպանելով ազգային և համամարդկային արժեքները:
Հետագա ուսումնառության հնարավորությունները ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
«Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությամբ բակալավրը ՄՄՀ ավարտելուց հետո իր գործունեությունը կարող է իրականացնել`
– ԱՀ և ՀՀ հիմնական և ավագ դպրոցներում,
– ԱՀ և ՀՀ միջին մասնագիտական հաստատություններում,
– ԱՀ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում,
– ԱՀ և ՀՀ նախակրթարաններում,
– Գիտահետազոտական կենտրոններում,
– Թարգմանչական գրասենյակներում,
– Հանրային և մշակութային հաստատություններում,
– Հեռուստատեսությունում և ռադիոյում,
– Հրատարակչություններում,
– Տարբեր պետական և ոչ պետական հիմնարկ-հաստատություններում
Ուսման վարձը
360.000 AMD
Ընդունելության քննության թեստի նմուշ
«Անգլերեն լեզու և գրականություն» բակալվրի ծրագիր
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
Անգլերեն լեզու և գրականություն
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
«Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի ծրագիրն ուսանողներին տեսական ու գործնական գիտելիքներ է հաղորդում լեզվաբանության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութաբանական իրողություններին և հնարավորություն տալիս մասնագիտական մակարդակով տիրապետել անգլերենին և ստացած գիտելիքները կիրառել գործնական աշխատանքում: Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել անգլերեն լեզվի և համապատասխան գրականության ուսուցչի որակավորմամբ, օտար լեզվի՝ C1 մակարդակի իմացությամբ մասնագետ, որը կցուցաբերի իր մասնագիտության շրջանակում անհրաժեշտ տեսական խոր գիտելիքներ և այդ գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ, ինչպես նաև այնպիսի փոխանցելի հմտություններ, ինչպիսիք են վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողությունը:
Գործնական գրավոր օտար լեզվի և բանավոր օտար լեզվի դասավանդումը զուգորդվում է բազմաթիվ տեսական առարկաներով, միմյանց լրացնող մի շարք մասնագիտական դասընթացներով, որոնք հնարավորություն են տալիս լեզվական միջավայրի բացակայության պայմաններում պատրաստել բարձրակարգ մասնագետներ:
Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.
ՈԱՇ մակարդակ/Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
Առկա ուսուցում՝ 4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները)
Անգլերեն, հայերեն, ռուսերեն, գերմաներեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի առաջին շաբաթը
Ուսուցման ձևը
Առկա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Գիտելիք
– Օտար լեզվի և գրականության ուսումնասիրության արդի տեսությունների, դրանց սկզբունքների և մեթոդների մասին
– օտար լեզվի հնչյունաբանական, բառագիտական, քերականական, լեզվաոճական համակարգային օրինաչափությունների մասին;
– մանկավարժական տեսությունների զարգացման պատմության, կրթության հիմնական հասկացությունների, հայեցակարգերի, կրթական համակարգերի զարգացման փուլերի, կրթության որակի չափորոշիչների և արդի լեզվակրթության քաղաքականության հիմնախնդիրների մասին
– երեխայի և մեծահասակի, որպես սուբյեկտի, հոգեբանական գործունեության առանձնահատկությունների և սոցիալականացման օրինաչափությունների մասին
– թարգմանության տեսության հիմնական հասկացությունների և դրույթների, թարգմանչական նորարական մեթոդների կիրառման մոտեցումների մասին
Հմտություններ
– անգլերեն բնագրերի լեզվաբանական, մշակութային և գրականագիտական վերլուծություն
– Համապատասխան, նաև անկանխատեսելի համատեքստում օտար լեզվի բառապաշարի, քերականական կանոնների, ոճական առանձնահատկությունների օգտագործում, վերլուծություն, համեմատություն
– բնագրի բառային, քերականական և ոճական առանձնահատկությունների վերլուծություն, միջտեքստային և զուգադրական վերլուծությունների ապահովում՝ դրսևորելով քննադատական մտածողութուն
– օրիգինալ նյութերի լսելու, թարգմանելու և վերարտադրելու հմտությունների տիրապետում
Կարողություններ
– կրթության բնագավառում հետազոտությունների իրականացման վերաբերյալ փորձարարական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծման տեխնոլոգիաների կիրառում;
– մանկավարժական և ՏՀ տեխնոլոգիաների կիռարման կարողություն օտար լեզվի դասավանդման գործընթացում
– դասավանդողի և ուսումնառողի համատեղ գործունեության կազմակերպման կարողություն՝ ապահովելով սուբյեկտ-սուբյեկտային փոխհարաբերությունների կառուցումը, խորհրդատվության կիրառումը ուսումնադաստիարակչական, նաև անկանխատեսելի մասնագիական գործընթացում
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ բակալավրը ՄՄՀ ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`
– հանրակրթական դպրոցներում՝ որպես անգլերեն լեզվի և գրականության, տվյալ ծրագրի երկրորդ օտար լեզվի ուսուցիչ,
– Մեթոդիստ,
– Լրագրող, սրբագրիչ,
– Թարգմանիչ,
– Տյութոր:
Ուսման վարձը
410 000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ եւ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
Հայոց լեզու և Հայ գրականություն
Անգլերեն լեզու
«Թարգմանչական գործ» բակալվրի ծրագիր
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
Թարգմանչական գործ
(անգլերեն – հայերեն, հայերեն-անգլերեն, ռուսերեն-անգլերեն-հայերեն)
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
«Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն)» բակալավրիատի ծրագիրն ուսանողներին ծանոթացնում է «Թարգմանաբանություն» գիտակարգին և հնարավորություն տալիս ձեռք բերել և զարգացնել թարգմանչական հմտություններ՝ վարչապաշտոնական, քաղաքական, գիտահանրամատչելի, գրական և ֆինանսական թարգմանության ոլորտներում, տարբեր տեքստերի ու ժանրերի հետ աշխատելու միջոցով: Ծրագիրը ապահովում է տեսության և պրակտիկայի միջև հստակ հավասարակշռությունը: Ծրագրում իրականացվում է ընդհանուր կարողությունների և հմտությունների, ինչպես նաև բուն մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված կրթություն:
Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները)
Անգլերեն, հայերեն, ռուսերեն, գերմաներեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Գիտելիք
– Մասնագիտացման լեզուների համակարգա-կառուցվածքային առանձնահատկությունների մասին,
– Մասնագիտացման լեզուներով խոսող հանրույթների պատմամշակութային զարգացման ընթացքի և լեզվամշակութային առանձնահատկությունների մասին,
– Մասնագիտացման լեզուներին բնորոշ հաղորդակցման նորմերի մասին,
– Համարժեք թարգմանության հասնելու միջոցների մասին,
– Թարգմանության տեսության հիմնական հասկացությունների և դրույթների մասին:
Հմտություններ
– Մասնագիտացման լեզուներում լեզվական երևույթների տիրապետում,
– Մասնագիտացման լեզուներով կոնկրետ գործունեության ոլորտին առնչվող ռեսուրսների պատշաճ օգտագործում,
– Արդյունավետ միջմշակութային հաղորդակցման ապահովում,
– Թարգմանչական գործունեություն թարգմանության տարբեր տեսակներով:
Կարողություններ
– Թարգմանության լեզվով խոսող հանրույթի հաղորդակցական նորմերին համահունչ խոսքային և հաղորդակցական վարքի դրսևորում,
– Աշխատանքային իրադրության թելադրմամբ համարժեք թարգմանություն տվյալ լեզվամշակույթին բնորոշ հաղորդակցական վարքականոնների պահպանմամբ:
– Գոյություն ունեցող թարգմանությունների վերլուծություն և գնահատում:
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
– հաստիքային կամ ազատ գրաֆիկով գրավոր թարգմանիչ
– վարչական օգնականներ
– իրավաբանական գրասենյակներ
– նոտարական գրասենյակներ
– նախարարություններ,
– բանկեր,
– ֆինանսական հաստատություններ
– միջազգային կազմակերպություններ
– հասարակական կազմակերպություններ
Ուսման վարձը
410 000 AMD
Ընդունելության քննության թեստի նմուշ
Հայոց լեզու և Հայ գրականություն
Անգլերեն լեզու
«Տարրական Մանկավարժություն և Մեթոդիկա» բակալվրի ծրագիր
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
«Տարրական Մանկավարժություն և Մեթոդիկա» 011301.01.6
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
«Տարրական Մանկավարժություն և Մեթոդիկա» կրթական ծրագրի նպատակն է կրթել ու դաստիարակել մանկավարժության և հոգեբանության ոլորտում մրցունակ, իրազեկ, ներդաշնակ զարգացած, մասնագիտական կարողություններով և հմտություններ զինված, ճկուն՝ ինքնաիրացման և ինքնակատարելագործման պատրաստ, աշխատաշուկայի պահանջներին համահունչ բակալավրի ու մագիստրոսի պատրաստումն է, որը կկարողանա ապահովել աշակերտակենտրոն ուսուցումը՝ ներառական կրթության համատեքստում, տիրապետի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հնարներին ու տեխնոլոգիաներին:
Ծրագրի դասընթացների նկարագրերը հասանելի են այստեղ.
ՈԱՇ մակարդակ/ Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները)
հայերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա/հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Կիմանա մանկավարժության և հոգեբանության հիմնարար ուղղությունները, հասկացությունները, տեսությունները, օրինաչափությունները մեթոդները և նորարական տեխնոլոգիաները:
– Կունենա գիտելքներ տարիքային, սոցիալական, ընտանեական հոգեբանությունից: Կտարբերակի, կիմանա երեխաների ֆիզիկական, հոգեկան ու մտավոր հոգեբանական զարգացման ընդհանուր օրինաչափությունները, տարիքային դինամիկան ու դրանց անհատական առանձնահատկությունները:
– Կիմանա ուսուցման և դաստիարակության կազմակերպման սկզբունքները, դերն ու նշանակությունը, դրանց համեմատական բնութագիրը և գործառույթները: Կգիտակցի մարդ-բնություն փոխհարաբերությունները, հաղորդակից կլինի բնագիտական գիտության հիմնական դրույթներին:
– Կիմանա լեզվի՝ խոսքի շարահյուսական կապակցման, հնչյունաբանության, ոճաբանության, տերմինաբանության և ստեղծագործական առանձնահատկությունների ուսուցման, մաթեմատիկական ընդհանուր դրույթների և օրինաչափությունների կառուցվածքային վերլուծության մասին գիտելիքներ:
– Կպատկերացնի ներառական կրթության էությունը` հիմնված կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման վրա, հստակ տարանջատելու ներառական կրթությունը հատուկ և ինտեգրված կրթությունից:
– Կիմանա ընդհանրական առարկաների դասավանդման մեթոդիկաների հասկացողությունները, դրույթները, օրինաչափությունները: Կներկայացնի հայ ժողովրդի պատմության և նրա արդի քաղաքագիտական զարգացումները, քաղաքացիական պաշտպանության և բնապահպանական հիմնախնդիրները:
Գործնական մասնագիտական կարողություններ
– Տիրապետելու մանկավարժական կարողություններին և հմտություններին: Ճիշտ ընտրելու, կազմակերպելու, գնահատելու մանկավարժա-հոգեբանական մեթոդները նպատակների և խնդիրների համար, կարողանա մանկավարժական տարբեր անկանխատեսելի իրավիճակներում կիրառելու, բացատրելու յուրացված տեսական գիտելիքները, ստեղծագործական մտածողությունը:
– քննարկելու, պլանավորելու տարաբնույթ հոգեբանական խնդիրներ, ճանաչելու և գնահատելու անձի տարիքային առանձնահատկությունները, հոգեկան վարքը՝ հիմնվելով հոգեբանական տեսությունների ու հայեցակարգերի վրա:
– տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելու, ղեկավարելու, վերահսկելու, համագործակցելու երեխաների և կոլեգաների հետ, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու ունակություն: Ճիշտ գնահատելու ժամանակակից բնագիտական ուղղությունների համակարգված զարգացման անհրաժեշտությունը, իրականացնելու ռացիոնալ բնօգտագործումը ու մարդու դերը այդ գործում:
– փաստարկված և հստակ բանավոր և գրավոր խոսք կառուցելու, ներկայացնելու գեղարվեստական և ճանաչողական տեքստ մշակելու, վերլուծելու և վերարտադրելու, հաղորդակցվելու: Մաթեմատիկական օրինաչափությունները պարզաբանելու, համադրելու խնդիրներ լուծելու, համեմատելու:
– ներառական կրթության մարտահրավերները տեղայնացնելու դպրոցի ուսումնական գործընթացներում, հստակ և մասնագիտորեն բացահայտելու, առաջադրելու կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտությունը, նպատակները, գործողությունները ու արդյունքների պլանավորումը:
– վերլուծելու և գնահատելու, մեկնաբանելու սեփական մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը: Ժամանակակից մեթոդներով և տեխնոլոգիաներով դասընթաց պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու, ուսումնական արդյունքները ստուգելու և գնահատելու:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Ներկայացնելու, փաստարկելու և վերլուծելու ազգային ոգու, հասարակական գիտակցության, սոցիալ-հոգեբանական հասարակական վարքի, անձի դերի և կարգավիճակի, հասարակական դիրքի իմացությունը:
– Մանկավարժական-հոգեբանական գրականությամբ, սկզբնաղբյուրներով ինքնուրույն աշխատելու հմտություններ, փաստեր վերլուծելու, համեմատելու
– Հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական,) գիտելիքների հիմքերն օգտագործելու ունակություն: Մեկնաբանելու, ներկայացնելու աճող սերնդի էկոլոգիական և բնապահպանական կրթության ու դաստիարակության դերը շրջակա միջավայրի նկատմամբ և այլն:
– Անկանխատեսելի իրավիճակում կողնորոշվելու և նորմերի սահմաններում համապատասխան քայլերը ձեռնարկելու կարողություն: Մարդու գործունեության տարբեր ոլորտներում գրագետ մոտեցում ցուցաբերելու կարողություն:
– օգտվելու տարատեսակ տեղեկատվական աղբյուրներից (գրադարան, համակարգիչ, գիտական հոդվածներ), կրթության բնագավառում հետազոտությունների իրականացման վերաբերյալ փորձարարական տվյալներ հավաքագրելու և մշակելու, ցուցաբերելու և հաղորդակցվելու ունակություն:
– Խմբում աշխատելու, դասարանը ղեկավարել, հաղորդակցվելու և ծնողների հետ կապ պահելու՝ հիմնվելով բարոյական և էթիկական նորմերի: Կիրառելու, օգտագործելու ուսուցչի խոսքին ներկայացվող պահանջները և էթիկայի նորմերը:
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատել հանրակրթական դպրոցներում, մանկավարժական գիտակրթական կենտրոններում, դաստիարակչական հաստատություններում, շտկող-զարգացնող կենտրոններում և այլ մարմիններում:
Ուսման վարձը
360.000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ եւ ՄԵԹՈԴԻԿԱ» ԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
«Կովկասագիտություն» բակալվրի ծրագիր
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
Կովկասագիտություն
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
“Կովկասագիտություն” մասնագիտության ծրագրի նպատակն է կովկասագետ մասնագետների որակյալ պատրաստումը: Ուսումնական առարկաներն ընտրվել են այնպես, որ ուսանողների պատրաստման գործընթացը տրամաբանորեն համապատասխանի Կովկասյան տարածաշրջանի մասնագետների պատրաստման բոլոր պահանջներին: Բացի այդ, կուրսային աշխատանքների միջոցով ուսանողները հետազոտում են ընտրված թեմաները, որոնք ավարտվում են ավարտական աշխատանքով:
ՈԱՇ մակարդակ/Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն (ները)
Հայերեն, անգլերեն, ադրբեջաներեն, ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա/հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Ներկայացնել կովկասագիտություն տարբեր գիտաճյուղերի հիմնախնդիրները, տարածաշրջանային հետազոտության առանձնահատկությունները, Կովկասի էթնիկական պատմության ու պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության վիճակը։
– Բացահայտել կովկասյան տարբեր երկրների համար ընդհանուր պատմական գործընթացները, առանձին էթնոսների ու մշակույթների փոխազդեցության երևույթները, նյութական և հոգևոր մշակույթի դրսևորումները, քաղաքական գործընթացները։
– Կիրառել տարածաշրջանի պետությունների աշխարհագրական, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալ-քաղաքական բնութագրիչների վերաբերյալ գիտելիքները:
– Ներկայացնել քաղաքական գործընթացների առանձնահատկությունները, պատմական իրադարձություններում հատուկ դերակատարում ունեցող հասարակական խավերի և անհատների գործունեության հիմնական դրվագները:
– Ցուցաբերել քննադատական մոտեցում կովկասյան տարածաշրջանի պետությունների աշխարհաքաղաքականությունը, միջպետական հարաբերությունները, գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը ներկայացնելիս:
– Ներկայացնել տեղեկատվածին սպառնալիքները և դրանց միջազգային վերահսկողության միջոցները:
Գործնական մասնագիտական կարողություններ
– Հավաքագրել և վերլուծել արածաշրջանի երկրների սոցիալ-քաղաքական և տնտեսական զարգացման տարբեր ասպեկտների վերաբերյալ տեղեկատվություն:
– Նյութեր հավաքելիս և ուսումնասիրություններ իրականացնելիս ցուցաբերել նորարարական ու առաջադեմ մոտեցումներ, մասնագիտական աշխատանքում լուծել ծագած անկանխատեսելի խնդիրները:
– Կազմակերպել և պլանավորել պատմական փաստերի ուսումնասիրման ու համադրման, գիտա-հետազոտական աշխատանք:
– Ձևակերպել և լուծել մասնագիտական խնդիրներ, կիրառել գիտելիքները պրակտիկայում, կառուցել տրամաբանված և հստակ բանավոր և գրավոր խոսք։
– Ընթերցել, թարգմանել և մեկնաբանել պարսկերեն, ադրբեջաներեն և այլ օտար լեզուներով գրված գիտական տեքստերը:
– Ժամանակակից նորարարական եղանակներով ու մեթոդաբանությամբ իրականացնել գիտական հետազոտություններ:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Պետական կառույցներում /կրթություն, գիտություն, մշակույթ, արտաքին կապեր և այլն/ ծավալել ինքնուրույն մասնագիտական գործունեություն, պահպանել մասնագիտական էթիկայի սկզբունքները:
– Մասնագիտական գործունեության մեջ օգտագործել հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական, իրավաբանական) գիտելիքներ:
– Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից /գրադարաններ, արխիվներ, թանգարաններ, համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային գիտական ֆորումներ և այլն/:
– Ընտրել մասնագիտական խնդիրների լուծման, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ կատարելու տարբերակներ:
– Գիտակցել սեփական անձի դերը խմբային և անհատական մասնագիտական գործառույթներ կատարելիս՝ պահպանելով ազգային և համամարդկային արժեքները:
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
Կովկասագիտություն» մասնագիտությամբ բակալավրը ՄՄՀ ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`
– Արցախի Հանրապետության բուհերում,
– գիտահետազոտական կենտրոններում,
– Ազգային անվտանգության ծառայությունում,
– Արտաքին գործերի նախարարությունում,
պետական կառավարման տարբեր օղակներում:
Ուսման վարձը
460.000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
– Տեսական և գործնական բազային գիտելիքներ ունեցող իրավաբանների պատրաստում
– Զարգացնել իրավագիտակցությունը,իրավական մշակույթը
– Իրականացնել իրավական դաստիրակություն,
– Զարգացնել վերլուծական կարողությունները
– Իրավական խնդիրների լուծման համար իրավական նորմերի փնտրման կարողության զարգացում, իրավական նորմերի իրականացման հետ կապված գործողությունների կատարում, իրավաբանական փաստաթղթերի կազմում
ՈԱՇ մակարդակ/Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն(ները)
Հայերեն, ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա/հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Պետության և իրավունքի բնույթը և էությունը, դերը քաղաքական և հասարակական կյանքում:
– Պետության և իրավունքի ձևավորման, գործունեության և զարգացման հիմնական օրինաչափությունները /ինչպես ԱՀ, այնպես էլ ԱԵ/:
– Պետություն, իրավունքի համակարգը, իրավունքի իրականացման իրավական կարգավորման ընթացակարգը և միջոցները:
– ՀՀ-ում և ԱՀ-ում սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավական դիրքի, պետական ձևերի, պետության և տեղական ինքնակառավարման մարիմինների համակարգի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները:
– Ճյուղային իրավաբանական առարկաների հիմնական դրույթները. բակալավրիատի ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոց համալսարանում ուսումնասիրվող հիմնական հասկացությունների, կատեգորիաների, ինստիտուտների, սուբյեկտների իրավական կարգավիճակի, իրավահարաբերությունների էությունն ու բովանդակությունը նյութական և դատավարական իրավունքի տարբեր ոլորտներում:
Գործնական մասնագիտական կարողություններ
– Կիրառել իրավական հասկացությունները և կատեգորիաները:
– Վերլուծել իրավական փաստերը և դրանց հետ կապված իրավական հարաբերությունները:
– Վերլուծել, ճիշտ կիրառել իրավական նորմերը, օրենքի սահմաններում կատարել իրավական գործողությունները:
– Կիրառել ժամականակից տեղեկատվական համակարգերը իրավական տեղեկության որոշման և մշակման նպատակով:
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Մասնագիտական խնդիրներ լուծելու, մայրենի լեզվով բանավոր և գրավոր խոսք կառուցելու մասնագիտական տեքստ խմբագրելու ունակություն; մասնագիտական և ոչ մասնագիտական տիրույթներում օտար լեզվով բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն։
– Տիրապետել իրավական տերմինաբանությանը:
– Աշխատել մասնագիտական գործունեության օբյեկտներ հանդիսացող իրավական ակտերի, տարբեր իրավական երևույթների, իրավաբանական փաստերի, իրավնորմերի և իրավահարաբերությունների հետ:
– Աշխատել մասնագիտական գործունեության օբյեկտներ հանդիսացող իրավական ակտերի, տարբեր իրավական երևույթների, իրավաբանական փաստերի, իրավնորմերի և իրավահարաբերությունների հետ:
– Իրավական խնդիրների լուծում:
– Կարողանալ իրականացնել նյութական և դատավարական իրավունքի նորմերը:
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
“Իրավագիտություն” մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել տարբեր ոլորտներում, այն է՝
– իշխանության օրենսդիր, գործադիր, դատական ճյուղերում՝ որպես իրավաբան,
– փաստաբանության ոլորտում,
– նոտարում,
– տարբեր կազմակերպաիրավական ձևերով մասնավոր իրավաբանական անձանց ընկերություններում:
Ուսման վարձը
480.000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
«ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
– Ձևավորել ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների հենքը կառավարման համակարգի կառուցվածքի, գործառնական առանձնահատկությունների և ինստիտուցիոնալ ընթացակարգների ոլորտներում
– Ապահովել ուսանողների վերլուծական ունակությունները` կառավարման տարբեր համակարգերի, վարչաքաղաքական կառույցների գործունեության առաջնահերթությունների մշակման և գործառույթների իրականացման բնագավառներում
– Պատրաստել որակյալ մասնագետներ կառավարչական գործառույթների արդյունավետ իրականացման համար կազմակերպություններում ղեկավար/վարչական պաշտոններ զբաղեցնելուն համապատասխան մասնագիտական կոմպետենցիաների ձևավորմամբ
– Խթանել ծրագրի շրջանավարտների մասնագիտական զարգացումը և անհրաժեշտ մասնագիտական կողմնորոշման ձևավորումը` որպես հանրային և մասնավոր հատվածների գլխավոր դերակատարների
ՈԱՇ մակարդակ/Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի/աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն(ները)
Հայերեն, ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա, հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Մենեջմենթի զարգացման հիմնական փուլերը, ռազմավարական կառավարման գործընթացի հիմնական տարրերի բովանդակությունն ու փոխկապակցվածությունը, մարքեթինգային հայեցակարգի կառավարման բովանդակությունը
– Հիմնական փիլիսոփայական հասկացությունների և կատեգորիաների, զարգացման օրինաչափությունները
– Գրավոր խոսքի առանձնահատկությունները և օտար լեզվի ուսուցման քերականությունը, մշակույթն ու խոսքային էթիկետի կանոնները
– Մաթեմատիկական վերլուծության, հավանականության տեսության, սոցիալ-տնտեսական վիճակագրության հիմնական հասկացությունները և գործիքները
– ֆինանսական կառավարման հիմնարար հասկացությունները, կապիտալ (ֆինանսական) ակտիվների գնահատման մոդելները, իրացվելիության և վճարունակության ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները
– Գործառնական գործունեության կազմակերպման հիմնական հասկացությունները և մեթոդները
– ժամանակակից վիճակը եւ զարգացման հեռանկարները համաշխարհային արժութային, վարկային և ֆինանսական շուկաների
– Մակրոտնտեսական միջավայրի գնահատման ցուցանիշները և դրա հիմնական տարրերը
Գործնական մասնագիտական կարողություններ
– Կողմնորոշվել համաշխարհային պատմական գործընթացում, վերլուծել հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներն ու երևույթները
– Ճիշտ ձևակերպել հարցերը, սահմանումները սեփական բառերով, ճիշտ կառուցել նախադասությունները ՝ օգտագործելով անհրաժեշտ պայմանները
– Կողմնորոշվել մասնագիտական գործունեության ոլորտը կանոնակարգող օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերի համակարգում
– Օտար լեզուն օգտագործել միջանձնային , մասնագիտական գործունեության և գործարար շփման մեջ իր մտքերն ու կարծիքները արտահայտելու համար
– Օգտագործել մաթեմատիկական լեզուն կազմակերպա-կառավարչական մոդելների կառուցման ժամանակ
– Գնահատել ռիսկերը և կայացնել ֆինանսական ու ներդրումային որոշումներ, պլանավորել կազմակերպության գործառնական գործունեությունը
– Մշակել կազմակերպության զարգացման կորպորատիվ, մրցակցային, ֆունկցիոնալ և մարքեթինգային ռազմավարություններ, վերլուծել շուկան, և սեգմենտավորել
– Օգտագործել ֆինանսական հաշվառման տեխնիկան կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների ձևավորման համար և գնահատել տարբեր հաշվառման և բաշխման
– Օգտագործել տնտեսական եւ կառավարման տեղեկատվության աղբյուրները, վերլուծել կազմակերպության արտաքին եւ ներքին միջավայրը
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Հիմնական կառավարման գործառույթների իրականացման մեթոդներին (որոշումների ընդունում, կազմակերպում, մոտիվացիա եւ վերահսկողություն) և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից գործիքներին
– Տնտեսական թեմաներով տեքստեր կազմելու ու կոոպերացիայի և մոտիվացիայի հմտություններին
– Նորմատիվ փաստաթղթերի և հասարակության խնդիրների վերլուծության ամբողջական մոտեցման հմտություններին
– Տնտեսության եւ բիզնեսի խնդիրների վերաբերյալ օտար լեզվով բնօրինակ տեքստից անհրաժեշտ տեղեկատվության ստացման հմտություններին
– Մաթեմատիկական, վիճակագրական եւ քանակական մեթոդների լուծման տիպային կազմակերպական-կառավարման խնդիրների
– Մարքեթինգային ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև բիզնես պլանով նոր արտադրանքի ձևավորման հմտություններին
– Ձեռնարկության ներդրումային գործունեության և ռիսկերի կառավարման տեսական և մեթոդական հիմունքներին
– Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման և ֆինանսական հաշվետվությունների կազմման ու վերլուծության մեթոդներին
– Ջեռնարկատիրական գործունեության իրականացման տնտեսական և սոցիալական պայմանների գնահատման ժամանակակից մեթոդներին
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7՝ մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
«Կառավարում» մասնագիտության շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատել պետական կառավարման համակարգում`
– կառավարությունում,
– նախարարություներում,
– պետական այլ գերատեսչություններում,
– տեղական ինքնակառավարման մարմիններում:
Մասնավոր հատվածում`
– արտադրական,
– ֆինանսաբանկային,
– ծառայությունների մատուցման ոլորտների կազմակերպություններում:
Ուսման վարձը
460 000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /ԸՍՏ ՈԼՈՐՏԻ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
Ուսուցման ձև՝ առկա
Ուսուցման տևողություն՝ 4 տարի
Ոսման վարձ՝ 450 000 դրամ
Ընդունելություն ՄՊՔ արդյունքներով՝ Մաթեմատիկա /գ/, Հայոց լեզու և գրականություն/գ/
Ուսուցման ձև՝ հեռակա
Ուսուցման տևողություն՝ 5 տարի
Ոսման վարձ՝ 450 000 դրամ
Ընդունելություն ներքին քննությունների արդյունքներով՝ Մաթեմատիկա /գ/, Հայոց լեզու և գրականություն /գ/
Ընդունելության քննության թեստի նմուշ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Մասնագիտության կրթական ծրագրի անվանումը
«Տեղեկատվական Համակարգեր»
Ծրագրի հակիրճ նկարագրությունը
– Ուսանողներին տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի ոլորտի հիմնարար գիտելիք՝ ապագա մասնագիտական գործունեությանը համապատասխան;
– Խթանել ուսանողների ստեղծագործական մտածողությունը, զարգացնել վերլուծական կարողությունները:
ՈԱՇ մակարդակ/Աստիճան
Մակարդակ 6/բակալավրի աստիճան
Տևողությունը
4 տարի
Ծանրաբեռնվածությունը (ECTS կրեդիտներ)
240 ECTS կրեդիտ
Դասավանդման լեզուն(ները)
Հայերեն, ռուսերեն
Ակադեմիական տարվա սկիզբ
Սեպտեմբերի 1-ին
Ուսուցման ձևը
Առկա, հեռակա
Ընդունելության պայմաններ
Միասնական քննություններ
Ավարտական պահանջները
Ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության վերջնարդյունքները (գիտելիք, կարողություններ, հմտություններ)
Մասնագիտական գիտելիք և իմացություն
– Համակարգչային գիտությունների զարգացման փուլերը, հիմնական հասկացությունները և դասակարգումները
– Ծրագրավորման լեզուների կառուցվածքն ու կիրառման եղանակները
– Գործընթացների մոդելավորման ժամանակակից միջոցներ
– Օպերացիոն ցանցային համակարգերի ձևավորման և կիրառման ժամանակից մեթոդները
– Տարբեր բարդության ալգորիթմների կազմման եղանակները
– Բարձրագույն մաթեմատիկայի, հավանական տեսության, մաթ վիճակագրության, տրամաբանության, դիսկրետ մաթեմատիկայի առաջադեմ գիտելիքները
Գործնական մասնագիտական կարողություններ
– Ծրագրավորել բարձր կարգի լեզուների միջոցով
– Իրականացնել տեղեկատվական համակարգերի և դրանց բաղադրիչների նախագծումը կոնկրետ առարկայական ոլորտներում հիմնվելով մշակված և հավաքագրված տվյալների վրա
– Մշակել մաթեմաթիկական մոդելներ մասնագիտական և անկանխատեսելի խնդիրների լուծման համար
– Կիրառել մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ժամանակակից գիտելիքները, նախագծել և մշակել տեղեկատվական անվտանգություն ապահովող համակարգեր
– Կիրառել տարբեր բարդության տվյալների կառույցեր (զանգվածներ, ցուցակներ, խէշ-աղյուսակներ, ծառեր, գրաֆներ, ստեկներ, հերթեր) և ալգորիթմներ տարբեր խնդիրների լուծման ժամանակ
– Տեղադրել և կարգաբերել ծրագրային ապահովում, ՏՀ-ի գործունեության ապահովում
– Ժամանակակից Տեղեկատվական Տեխնոլոգիաներից մասնագիտական շահագործման ունակություն, ցանցային սարքերի, բաղադրիչների, համակարգչային համակարգերի ինչպես նաեւ պահպանել անվտանգության կանոնները, արտադրական , հրդեհային անվտանգության և աշխատանքի պաշտպանության նորմերը
Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
– Մայրենի լեզվով բանավոր և գրավոր հաղորդակցություն, մասնագիտական օտար լեզվի օգնությամբ մասնագիտական խնդիրների լուծում
– Պետական և մասնավոր կառույցներում ծավալել ինքնուրույն մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեություն, պահպանել մասնագիտական էթիկայի սկզբունքները
– Մասնագիտական գործունեության մեջ օգտագործել հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական, իրավաբանական) գիտելիքներ
– Մասնագիտական գործունեության մեջ օգտագործել հասարակական գիտությունների (մասնավորապես փիլիսոփայական, մշակութաբանական, քաղաքագիտական, իրավաբանական) գիտելիքներ
– Գիտակցել սեփական անձի դերը խմբային և անհատական մասնագիտական և ոչ մասնագիտական գործառույթներ կատարելիս՝ պահպանելով ազգային և համամարդկային արժեքները
– Տիրապետի մտածողության մշակույթին, տեղեկատվություն ընդհանրացնելուն, վերլուծելու, տեղեկատվություն ընկալելու ունակություն, նպատակներ դնելու և դրան հասնելու ուղիներ ընտրելու, բանավոր և բանական խոսքի
– Տնտեսական տվյալների վերլուծության կարողություն
Հետագա ուսումնառության հնարավորությունները
ՈԱՇ մակարդակ 7/մագիստրոս
Աշխատանքի հնարավորությունները
– Տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռակոմունիկացիոն և ինտերնետային բիզնեսով զբաղվող ընկերություններում՝ որպես ոլորտի կառավարման բարձրագույն կրթությամբ տնտեսագիտական և կառավարչական գիտելիքներ ունեցող մասնագետներ
– Բիզնես ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ զբաղեցնելով մի շարք պաշտոններ, որոնք առընչվում են համակարգչային ցանցերի, WEB դիզայնի, տվյալների բազաների կառավարման հետ
– Պետական մարմինների տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում և վարչություններում
Ուսման վարձը
460 000 AMD
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ընդունելության քննության թեստի նմուշ
Փաստաթղթերի ընդունումը
2023-2024 ուստարվա բակալավրի առկա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը կիրականացվի 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 8:
Դիմորդը ընդունելության քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ընդունելության դիմում-hայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում է. ԱՀ ԳԹԿ-ի atc.nk.am@mail.ru էլեկտրոնային փոստին:
Բակալավրի հեռակա բաժնի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 4-ից մինչև օգոստոսի 25-ը Մեսրոպ Մաշտոց Հմալսարանում: Ընդունելությունը կատարվում է 3 փուլով:
- Նախնական փուլ` ս.թ. մայիսի 4-ից մինչև հունիսի 20-ը,
- 1-ին փուլ` ս.թ. հունիսի 20-ից մինչև հուլիսի 18-ը,
- 2-րդ փուլ` ս.թ. հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 25-ը:
Ընդունելության քննությունները կանցկացվեն երեք փուլով: Քննությունների օրերն են.
- Նախնական փուլ` ս.թ. հունիսի 23-ը, 24-ը,
- 1-ին փուլ` ս.թ. հուլիսի 21-ը, 22-ը,
- 2-րդ փուլ` ս.թ. օգոստոսի 25-ը, 26-ը:
Պահանջվող փաստաթղթեր
Դիմում-հայտի հետ ներկայացնում են`
- Դիմում ԲՈՒՀ-ի ռեկտորի անունով,
- միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը /բնօրինակը/,
- 6 լուսանկար /3×4 չափսի/,
- անձը հաստատող փասթաթուղթ /անձնագիր, սոցիալական քարտի, ծննդյան վկայական/, անձնագրի, ծննդյան վկայականի, սոցիալական քարտի պատճեն,
- զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինծառայությունը անցնելու մասին,
- միջազգային և հանրապետական մրցույթների /օլիմպիադաներ, փառատոներ/ դիպլոմներ /առկայության դեպքում,
- տվյալ և նախորդ տարվա միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում),
- փաստաթղթերի ընդունման վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Տեղեկությունների համար դիմել՝ ՄՄՀ-ի ընդունող հանձնաժողով
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝
Բաղդասարյան Ալիսա Յուրիի
Հեռ.` (+374) 047 951062
Աշխատանքային ժամեր՝ 9:30-17:00
Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00
Հանգստյան օրեր՝ կիրակի,երկուշաբթի և տոն օրեր
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Համալսարանի կողմից տրամադրվող զեղչեր
- Պատերազմին մասնակցած ուսանողներին կտրամադրվի ուսման վարձի զեղչ՝ մեդալակիրներին՝ 50/20 տոկոսի չափով (նախագահի կողմից տրվող՝ 50 տոկոսի չափով, նախարարի կողմից տրվող՝ 20 տոկոսի չափով):
- Երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների երեխաների համար՝ 10 տոկոսի չափով:
- Միևնույն ընտանիքի 2 և ավելի երեխաների համար՝ 10 տոկոսի չափով, իսկ 5 և ավելի երեխաների համար՝ 20 տոկոսի չափով:
- Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ 20 տոկոսի չափով:
- Համալսարանի աշխատողների երեխաների համար՝ 50 տոկոսի չափով:
- Համալսարանի աշխատողների քրոջ/եղբոր համար՝ 40 տոկոսի չափով:
- Գերազանց սովորող ուսանողների համար (սկսած II կուրսից)՝ 10 տոկոսի չափով, իսկ գերազանց և ակտիվ ուսանողների համար՝ 20 տոկոսի չափով: