Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Գայանե Սարգսյանի կողմից կազմակերպվել է բաց դաս՝ «Կառավարում» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների 1-ին կուրսերի ուսանողների հետ։ 🟠 Բաց դասի ընթացքում ուսանողները «Կառավարման հոգեբանություն» առարկայի շրջանակներում հանդես եկան զեկույցներով՝ հետևյալ թեմաներով՝ ◼️ «Տարբեր ազգերի գործարար հաղորդակցման սովորույթները և առանձնահատկությունները», ◼️ «Քոուչինգը՝ որպես կառավարման ոճ», ◼️ «Սթրեսի կառավարման և հաղթահարման մեթոդները», ◼️ «SWOT վերլուծությունը՝ որպես ռազմավարական պլանավորման մեթոդ», ◼️ «Ղեկավարող անձի հոգեբանական առանձնահատկությունները», ◼️ «Ժամանակի պլանավորում և կառավարում», ◼️ «Հռետորական արվեստի միջոցով արդյունավետ կառավարման հմտությունների իրացումը»։ Ողջունելի է այն փաստը, որ հենց ուսումնառության սկզբից մեր ուսանողները դրսևորում են բարձր ակտիվություն և ուսումնասիրում են մասնագիտական առարկաներն այսպիսի ոգևորիչ հետաքրքրությամբ։ 📚 #բաց_դաս #Կառավարման_հոգեբանություն #ՄՄՀ