Բաց դասերի ամիս ՄՄՀ-ում

Ապրիլի 4-ին ՄՄՀ-ում մեկնարկել է բաց դասերի շարք, որի սկիզբը ազդարարել են Կովկասագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Լիլյա Ծատուրյանի գլխավորությամբ։
📍 Դասի թեման՝ Մեդիան եվ հայտնի մարդիկ։
Հիմնական նպատակն էր օգնել ուսանողներին՝
◼️ հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները,
◼️ քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից,
◼️ խուսափել մեդիայի բացասական ազդեցություններից,
◼️ առաջ քաշել Ինտերնետի բացասական եվ դրական կողմերը,
◼️ զերծ մնալ ֆեյք նյութերից,
◼️ վերլուծել անգլերեն քաղաքական տերմիները ԶԼՄ-ում:
🇺🇲 Քննարկման առանցքում ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնն էր։ Ուսանողները մեջ բերեցին Լինքոլնի ասույթները, ներկայացրին հետաքրքիր կենսագրական փաստեր և վերլուծեցին մեծանուն ամերիկացու քաղաքական գործունեությունը։
Դասը հագեցած էր նաև հետաքրքիր խաղ-մրցույթներով։ 
🎥 Դե իսկ բաց դասի վերջում ուսանողներն իրականացրին փոքրիկ հարցում՝ մեդիանախընտրություններ թեմայով, որը կարող եք դիտել անցնելով հղումով՝ https://youtu.be/ODuAPsk2mO8
Կիսվել այս էջով`