Մեսրոպ Մաշտոց Համալսարանի սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2023-2024 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Տեղեկացնում ենք, որ միասնական քննությունների, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 8 ընկած ժամանակահատվածում:
Դիմորդները 2023-2024 ուստարվա առաջին փուլի միասնական և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար ընդունելության դիմում-hայտը էլեկտրոնային եղանակով ուղարկում են Արցախի Հանրապետության ԳԹԿ-ի atc.nk.am@mail.ru էլեկտրոնային փոստին:
ՄՄՀ ընդունելության գործընթացի մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՄՄՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում, որը պարբերաբար թարմացվում է։
2023-2024 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՄՄՀ առկա բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՄՄՀ ըդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել (+374) 047 95-10-62 հեռախոսահամարրով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:
Սիրելի´ դիմորդներ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանը սպասում է ձեզ։