Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրը կազմակերպում է ամառային խաղերի ծրագիր

Ամառային խաղերը, որը նախատեսված է միայն տղաների համար, մեկնարկելու է օգոստոսի 1-ին. այն տևելու է մեկ ամիս:
Ստորև ներկայացնում ենք ամառային խաղերի ժամանակացույցը՝
09:00-09:45-ին՝ Ստեփանակերտի ՛՛Վալլեքս Գարդեն՛՛ հյուրանոցային համալիրի մարզասրահում կազմակերպվելու է ծանրամարտի պարապմունքներ,
11:00-13:00-ին՝ դպրոցական համալիրի սպասարկում,
13:00-13:30-ին՝ ճաշ,
13:30-15:30-ին՝ կրկին դպրոցական համալիրի սպասարկում,
16:15-17:00-ին՝ ՛՛Վալլեքս Գարդեն՛՛ հյուրանոցային համալիրի մարզասրահում լող և սաունա:
 
Ամառային խաղերի ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ կսկսվեն բռնցքամարտի պարապմունքները: Ծրագրի շրջանակում՝ երիտասարդ տղաներին նախատեսվում է հանձնարարել որևէ նախագծի իրականացում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄՄՀ այս հեռախոսահամարով՝ 95-10-62:
 
Կիսվել այս էջով`