«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցումը Եղիշե Չարենցի անվան հ.7 դպրոցում
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցումը Եղիշե Չարենցի անվան հ.7 դպրոցում: Հետաքրքիր և բովանդակալից դասեր են վարում երիտասարդ ուսուցչուհիները: Կիրառում են տեխնիկական պարագաներ, դասի տարբեր փուլերին համահունչ մեթոդներ` 💡 մտագրոհ, 🙋🏻♀️ երկխոսություն, ✍🏻 խաչբառ: Մելինե Աբրահամյանն ու Աննա Մայիլյանը կազմակերպել են խաղ-մրցույթներ` լեզվի ուսուցումն առավել հետաքրքրաշարժ դարձնելու համար: «Վստահ ենք, որ դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու փորձն արժեքավոր ներդրում կունենան մեր հետագա մասնագիտական ուղու վրա», – ասում են ուսանողուհիները։