Ամփոփվել են «Կովկասագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման արդյունքները

Փորձուսուցմանը մասնակցում էր 16 ուսանող: Ուսանողներն այդ ժամանակահատվածում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների հետ, կազմակերպել քննարկումներ, օգտվել ակադեմիական գրքերից։

«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն»-ի ղեկավար Ղարիբ Բաբայանը կարևորել է նման ձևաչափով փորձուսուցման անցկացումը:
Ներկայացվել են բացթողումները, ինչպես նաև փորձուսուցման արդյունքում ունեցած հաջողությունները։ Փորձուսուցման ընթացքում նոր գիտելիքներ են ձեռք բերել ուսանողները, որը կօգտագործեն հետագայում։

բուհում ստացած տեսական գիտելիքները ուսանողները պետք է կիրառեն գործնական պարապմունքներում:
Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և կովկասագիտության բաժնի դասախոսները:
ՄՄՀ մամուլի ծառայություն