Ամփոփվել են “Իրավագիտություն” և “Կառավարում” բաժինների ուսանողների փորձուսուցման արդյունքները
ՄՄՀ-ում կազմակերպվել է տնտեսաիրավաբանական ֆակուլտետի “Իրավագիտություն” և “Կառավարում” բաժինների ուսանողների փորձուսուցման արդյունքների ամփոփում։
ՄՄՀ փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը կարևորել է ուսանողների փորձուսուցման շրջանը՝ նշելով, որ այդ կերպ ուսանողներն իրենք են գիտակցում իրենց թերություններն ու առավելությունները։
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանի խոսքով՝ փորձուսուցման ընթացքում ուսանողները նոր գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում, որոնք հետագայում օգտագործելու են՝ ի շահ Արցախի Հանրապետության։
Ուսանողներն իրենց հերթին կարևորել են բուհում ստացած տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ էր փորձուսուցման շրջանում։
Ուսանողները նաև հանդես են եկել առաջարկներով ու կիսվել՝ տպավորություններով։