ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչության պետը հանդիպել է ՄՄՀ ուսանողների հետ

ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչության պետ, բ.գ.թ., դոցենտ Արտակ Ղուլյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ:
 
 
Հանդիպման ընթացքում Ա. Ղուլյանն անդրադարձել է մայրենի լեզվի առջև ծառացած խնդիրներին, դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև ընդգծել լեզուն անաղարտ պահելու անհրաժեշտությունը: «Ու առհավետ պիտի հիշենք, որ լեզուն մեր հայրենիքն է: Կորցնելով կամ մոռացության մատնելով՝ մենք կկորցնենք մեր ազգի պատկանելիությունը»,- իր խոսքում ընդգծել է Ա. Ղուլյանը:
    Լեզվի տեսչության պետը տեղեկացրել է, որ ԱՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչությունը նախաձեռնել է հանդիպումների շարք Արցախի ուսուցիչների, բուհերի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գերատեսչությունների աշխատակազմերի և սպասարկման ոլորտի աշխատակիցների հետ՝ գրական հայերենի առջև ծառացած խնդիրները, և դրանց արդյունավետ լուծման ուղիները քննարկելու նպատակով: Ա. Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի բարբառի ծագմանը, նշանակությանը, կարևորությանը և անհրաժեշտությանը, ինչպես նաև բարբառների պահպանման ու զարգացման ուղիներին: Նրա խոսքով՝ բարբառը հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։
  Դասախոսության վերջում ուսանողները հանդես են եկել հարցերով:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
Կիսվել այս էջով`