ԱՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեսրոպ Մաշտոց Համալսարան

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանն այսօր՝ ապրիլի 22-ին, հանդիպել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել և կարևորել է նորանշանակ նախարարի այցը ՄՄՀ: Դ. Գաբրիելյանը ներկայացրել է բուհի գործունեությունը, ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև խնդիրներն ու անելիքները:

Նախարար Նորայր Մկրտչյանն իր հերթին ևս կարևորել է նման հանդիպումները: Նրա խոսքով՝ ՄՄՀ-ն ունի քառորդդարյա պատմություն, ինչը նշանակում է, որ ուսումնական հաստատությունն անցել է լուրջ ճանապարհ՝ թողարկելով խելացի ու բանիմաց շրջանավարտներ: Նախարարն առանձնացրել է նաև միջբուհական կապերի ամրապնդումը և զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդառաջելու բուհի կողմից առաջադրվող հայրենանպաստ նախաձեռնություններին:՛՛Գնահատելի է մասնագիտական գործունեության նկատմամբ բարձր պատասխանատվությունը: Կիսում եմ ձեր մտահոգությունները մանկավարժահոգեբանական կենտրոն չունենալու փաստը, որն անպայման կքքնարկենք ու հնարավորության դեպքում կյանքի կկոչենք: Որախ եմ, որ բուհի անձնակազմի կողմից հստակ աշխատանքներ են տարվում դասախոսների և ուսանողների գիտելիքների բարձրացմանը՛՛,- մասնավորապես ասել է Ն. Մկրտչյանը: Իր խոսքում նախարարը մտահոգություն է հայտնել նոր մանկավարժների պատրաստման ու ավելացման խնդրի շուրջ՝ ընդգծելով բնագիտական ուղղությունը: Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթոնլորտում, դասախոսներն ու ուսանողները հանդես են եկել մտահոգություններով և հարցադրումներով:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`