Հայտարարություն

Ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 12:30 Մեսրոպ Մաշտոց համալսարանում Օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում բացառիկ իրավունքով տեղի կունենա «Ազգային արագացման հանրային նախաձեռնության» շնորհանդեսը։

Քննարկման թեմաներն են

  • ազգային կորպուս
  • ձայնային կորպուս
  • թվայնացում
  • խոսքի ճանաչում
  • խոսքի սինթեզ
  • մեքենայական թարգմանություն
  • գիտահետազոտական նոր հեռանկարներ Մեսրոպ Մաշտոց համալսարանում

Նախաձեռնության կատարած և կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքներում համալսարանի կողմից առաջիկայում ներգրավվածության մասին կպատմի ՄՄՀ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Դիանա Մովսիսյանը։

Կիսվել այս էջով`