Հովիկ Ավանեսովը «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում

Հովիկ Ավանեսովը «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում

Նոյեմբերի 19-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Կովկասագիտության կենտրոն»-ի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը: Հ.Ավանեսովը անդրադարձել է հետևյալ հարցերին.

  • Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին
  • Ահաբեկիչների օգտագործման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը
  • Պատերազմի ընթացքում Ադրբեջանի՝ ազգային փոքրամասնությունների օգտագործմանը և դրանից բխող նպատակներին
  • Խաղաղ բնականվայրերի թիրախավորման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը
  • Պատերազմի ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ օգտագործված զինատեսակներին
  • Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություներին
  • Թուրք-ադրբեջանական տանդեմի և ահաբեկիչների կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը
  • Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական երկու հանրապետություններում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ այդ համատեքստում ընդգծելով, որ անթույլատրելի է քաղաքացիկան պատերազմը
  • Իրադարձությունների հետագա զարգացումներին՝ այդ համատեքստում ընդգծելով, որ՝
  1. պատերազմը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի նաև Իրանի և Վրաստանի տարածք՝ հաշվի առնելով նշված պետությունների հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած տարածքային հավակնություններն ու տարածաշրջանում հավելյալ թուրքական զորքերի տեղակայումը,
  2. նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է և պետք է պատրաստ լինենք դրան, որը կլինի գիտատեխնիկական։
Կիսվել այս էջով`