Ապրիլի 18-ից մեկնարկվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կիրառական փորձուսուցման առցանց գործընթացը:

Ապրիլի 18-ից մեկնարկվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կիրառական փորձուսուցման առցանց գործընթացը:

2020թ. ապրիլի 18-ից մեկնարկվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կիրառական փորձուսուցման առցանց գործընթացը առկա և հեռակա բաժինների ուսանողների համար՝ Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոցում:

Դպրոցի 3-րդ դասարանի դասվարներ Լիանա Սարգսյանի, Նարինե Եսայանի, Անուշ Եգանյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Գաբրիելյանի մոտ անցկացված դասալսումների, ամենօրյա համապատասխան աշխատանքների, դասապատրաստումների, կազմակերպված դասերի վերլուծությունների ու քննարկումների, հանձնարարականների արդյունքում մեր ուսանողները կարողանում են հագեցած, հետաքրքիր և նպատակային դասեր վարել: Մեծ վարպետությամբ օգտագործում են zoom.us հարթակի հնարավորությունները, գործիքները, որոնք ավելի գործնական ու մատչելի են դարձնում նյութի յուրացումը: Մանկավարժական և մեթոդական տեսանկյունից ուսանողները դասերը դարձնում են նպատակային և արդյունավետ /ըստ ուսանողի՝ տարբեր մակարդակներով/: Ծրագրին համապատասխան պատրաստում են տեսանյութեր, համակարգչով ցուցադրում են տեսադասեր, կիրառում են տարաբնույթ դիտողական պարագաներ և դիդակտիկ խաղեր: Մեր ուսանողների՝ մեկը մյուսից տարբերվող, միաժամանակ՝ մեկը մյուսին լրացնող վարած դասերը ավելի են բարձրացնում աշակերտների իմացական մակարդակն ու ակտիվությունը: Այդ մասին փաստում են նաև ուսուցիչները:

Կիսվել այս էջով`