«Ֆեյք լուրեր, դրանց տարածումը և ազդեցությունը հասարակության վրա» թեմայով կլոր սեղան-քննարկում

«Ֆեյք լուրեր, դրանց տարածումը և ազդեցությունը հասարակության վրա» թեմայով կլոր սեղան-քննարկում

Ապրիլի 29-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի դասախոսների կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Ֆեյք լուրեր, դրանց տարածումը և ազդեցությունը հասարակության վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ամբիոնի գրեթե բոլոր դասախոսները: Ներակայացվել են կեղծ լուրերի տարածման պատճառները, դրանց ազդեցությունը քաղաքական և տնտեսական ոլորտների վրա, համացանցում ինֆորմացիոն տեղատարափի, բազմապիսի տեղեկատվական աղբյուրների և ինֆորմացիոն անվտանգության թեմաները: Կարևորվել է անվտանգությունը սոցիալական ցանցերից և տարբեր կայքերից օգտվելու ընթացքում:

Քննարկմանը մասնակցել են նաև ֆակուլտետի ուսանողները, ովքեր ներկայացրել են իրենց տեսակետները այն թեմայի շուրջ, թե ինչպես խուսափել ապատեղեկատվությունից և ինչպես տարբերել ֆեյք էջերն ու նպատակաուղղված կեղծ հայտարարությունները: 

 Հաշվի առնելով քննարկվող թեմայի արդիականությունը՝ կլոր սեղանի շուրջ որոշվել է ՄՄՀ ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի կողմից «Ֆեյք լուրեր, դրանց տարածումը և ազդեցությունը հասարակության վրա» վերնագրով մեթոդական ուղեցույց հրապարակել, որը կհրապարակվի հայերենով և ռուսերենով՝ ապահովելով մատչելիություն ընթերցողների համար: 

Կիսվել այս էջով`