ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ

ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներն իրենց ամառային մանկավարժական փորձուսուցումն անց են կացրել Ստեփանակերտի թիվ 5 պետական մանկապարտեզում:
 
Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ,կարողություններ ձեռք բերելու, մասնագիտական աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս:
 
Տեսողական ընկալումների և տեսական գիտելիքների համադրությամբ ուսանողը ստանում է իր ապագա մասնագիտության ամբողջ պատկերը:
 
2021 թվականի հուլիսի 1-30-ը ընկած ժամանակահատվածում ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց մոտիկից ծանոթանալու նախակրթարանի գործնեությանը, վերջինիս բովանդակային կառուցվածքին:
 
Ուսանողների առջև դրված հիմնական խնդիրներն էին.
 
1.ընտրված մասնագիտությունից գիտելիքների ընդլայնումն և ամրապնդում,
2.ուսանողի մասնագիտական որակների ձևավորում (ինքնատիրապետում,հանդուրժողականություն,տակտ),
3.մասնագիտական գործնեության ընթացքում ստեղծագործական հետազոտական մոտեցման ձևավորում,
4.աշխատանքային միջավայրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովում:
 
Ուսանողներն առաջին իսկ օրվանից մեծ սիրով և հաճույքով սկսեցին մասնակցել նախակրթարանում կազմակերպվող աշխատանքներին, լինի դա կրթական-զարգացնող, թե ժամանցային. էքսկուրսիաներ, կոփումներ, հանդեսներ:
 
Նախնական պայմանավորվածության համաձայն ուսանող-պրակտիկանտներից յուրաքանչյուրը իր խմբում դաստիարակի օգնությամբ կազմել է աշխատանքային պլան,որով և առաջնորդվել է նախատեսված ժամանակահատվածում:
 
«Աստղիկներ» և «Արևիկ» խմբերին կցված ուսանողների նախաձեռնությամբ բեմադրվել է «Կարմիր Գլխարկը» և «Մոխրոտիկը» հեքիաթները, մեկ անգամ ևս ընդգծելով թե որն է բարին,որը՝ չարը:
 
Նրանց հաջողվեց դերերի ճիշտ ընտրություն կատարել և օգտագործելով մանկավարժական որոշ հնարքներ, երեխաների մոտ սեր և կամեցողություն սերմանել:
 
«Մենք ուզում ենք խաղաղություն,,խորագրով միջոցառում էին կազմակերպել «Զանգակներ» խմբի ուսանող-պրակտիկանտները: Նրանց հաջողվեց ճիշտ ընտրված երգերի, բանաստեղծությունների, միջոցով հայրենիքի հանդեպ սեր սերմանել:Այս նպատակն էր հետապնդում նաև դեպի «Տատ ու Պապ» հուշահամալիր կատարած էքսկուրսիան,նախակրթարանի սաներին մեկ անգամ ևս ծանոթացրին մեր չքնաղ Արցախի բնությանը:
 
Ուսանողների շնորհիվ սաները ծանոթացան «Արիգամի» մեթոդին: Նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին «Չարի վերջը» հեքիաթը,որի բոլոր հերոսները պատրաստված էին թղթից Արիգամի մփթոդով:
 
Յուրահատուկ ոգևորությամբ էին ուսանող-պրակտիկանտները մասնակցում օդային և ջրային կոփումներին,որը կազմակերպվել էր նախակրթարանի ղեկավարության կողմից «Առողջ ոգի, առողջ մարմնում» կարգախոսով:
 
Երեխաների ոգևորությունը փոխանցվել էր ուսանողներին:
 
Այլընտրանքային նկարչության մեթոդը օգտագործվեց քաղաքային մանկական այգում կազմակերպված էքսկուրսիայի ժամանակ:Արդյունքներից հիացած էին թե ուսանողները, թե ծնողները:
 
Տեղին է նշել, որ ոչ բոլոր ուսանող-պրակտիկանտներն էին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, ուստի և ոչ բոլորն են վաստակել բարձր միավորներ:
Կիսվել այս էջով`