Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համարվում է Կարիերայի կենտրոնի ստորաբաժանում, որը նպաստում է համալսարանի վարկանիշի բարձրացմանը և հանրությանը ապահովում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
Բաժնի նպատակներն ու խնդիրները.
- Համալսարանի հասարակական կարծիքի և դրական վարկանիշի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կատարումը,
- Համալսարանի գործունեության մասին տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը,
- Համալսարանի գործունեության մասին հասարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեuա-ֆոտոնյութեր, և այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու և տարածելու միջոցով,
- Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության ապահովումը,
- Հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպումը և անցկացումը,
- Համալսարանում անցկացվող միջոցառումների մաuին տեղեկատվություն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, անցկացումն ու վերահսկումը,