Ուսանողների հանդիպումը ԱՀ արտաքին գործերի նախարար Մ.Ս.Մայիլյանի հետ

Ուսանողների հանդիպումը ԱՀ արտաքին գործերի նախարար Մ.Ս.Մայիլյանի հետ

Սեպտեմբերի 7-ին ԱՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ “Կովկասագիտություն” մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հանդիպումը ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարարի հետ հանդիպմանը ներկա էին կովկասագետ ուսանողները, պրակտիկայի ղեկավար Ղ.Մ.Բաբայանը, ԱԳՆ պրակտիկայի ղեկավար Ե.Մ. Հաջիյանը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից զրույց:  Մ.Մայիլյանը ուսանողներին ներկայացրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության  գործունեությունը,  ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները, և  այն, թե ինչպես է ԱՀ ԱԳՆ պաշտպանում ԱՀ քաղաքացիների շահերը: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել նախարարին:

ՄՄՀ պրակտիկայի ղեկավար է Գ. Մ.  Բաբայանը համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց  պարոն Մ.Ս.Մայիլյանին և  Ե.Մ.Հաջիյանին՝ ՄՄՀ ուսանողների պրակտիկայի անցկացման ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար:

 

Կիսվել այս էջով`