Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը

Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը

1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը։ Այդ կազմավորումը ստեղծվել է ցեղասպան քաղաքականության և մշակութային արժեքների յուրացման ու ոչնչացման հիմքի վրա։ Հավատարիմ մնալով իր ձեռագրին՝ բռնազավթված հայկական պատմական տարածքներում ոչնչացրել և յուրացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ նպատակ հետապնդելով այդ բնակավայերում վերացնել հայկական հետքը։
 
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույն գործելաոճն իրականացրել է 1991-1994թթ․ ընթացքում` նպատակաուղղված կերպով թիրախավորելով ինչպես քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքները, այնպես էլ` պատմաճարտարապետական հուշարձանները, ինչի հետևանքով բազմաթիվ հուշարձաններ ավերվել են ամբողջությամբ կամ էլ կրել են զգալի վնասներ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին խախտելով մի շարք միջազգային կոնվենցիաներ և անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորները, թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքը լայնամասշտաբ պատերազմ է սկսում Արցախի Հանրապետության դեմ։ 44-օրյա պատերազմի ընթացքում ամենօրյա պարբերականությամբ թիրախավորվում էին հասարակական նշանակության կառույցներն ու կրթամշակութային հաստատությունները և պատմական հուշարձաները։
 
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։
Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն հանդիսանում է մշակութային ցեղասպանություն, այլ նաև` ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում և բանաձևերում։ Այս ամենը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության անպատժելիության արդյունք է։
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում և ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մաս։
 
Նյութի հեղինակ՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսով
 
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
 
#ՄԵսրոպՄաշտոցՀամալսարանի ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կիսվել այս էջով`