Շնորհավորանք ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Շնորհավորանք ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Սիրելի՛ և հարգելի՛ տիկին Դոնարա Գաբրիելյան, Մեսրոպ Մաշտոց Համալսարան -ի կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ Ձեր ծննդյան հերթական տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, անամպ երկինք, արևոտ ու պայծառ օրեր, ընտանեկան ջերմություն, գործնական հաջողություններ, միշտ լինեք այսչափ ու դեռ ավելին՝ սիրված ու սպասված բոլորի կողմից։
Մենք կարևորում և բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր աշխատանքը։ Ի դեմս Ձեզ՝ մենք կկարողանանք միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել նոր բարձունքների։
Կրկին շնորհավորում և լավագույնն ենք մաղթում Ձեզ, հարգելի տիկին Գաբրիելյան։