Սիրելի՛ ուսանողներ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոսական կազմը՝ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի գլխավորությամբ, ջերմորեն շնորհավորում է Ուսանողության միջազգային օրը՝ ցանկանալով հետաքրքիր, բովանդակալից և խաղաղ ուսանողական օրեր:
Ուսանողական տարիները յուրաքանչյուր մարդու կյանքում յուրովի ժամանակահատված է՝ գիտելիքներով զինվելու, նոր ընկերներ ձեռք բերելու, կայանալու համար:
Համալսարանականների անունից մեր ցավակացությունն ու զորակցությունն ենք հայտնում Արցախյան բոլոր պատերազմներում զոհված ուսանողների հարազատներին: Նրանք մեզ հետ են ու մեր հուշերում: Մենք պարտական ենք հիշել բոլոր այն ուսանողներին, ովքեր հայրենիքի պաշտպանության գործում յուրովի դաս կերտեցին՝ հանուն մեր լինելիության: