Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ներքին որակի ապահովման կենտրոնը ՄՄՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նպաստում է ՄՄՀ-ի առաքելության, ներքին որակի ապահովման ռազմավարության ու քաղաքականության իրականացմանը՝ շարունակաբար աջակցելով բուհի բոլոր գործընթացների որակի ապահովմանը և իրականացնելով գիտահետազոտական գործունեության կառավարման, կրթության կառավարման և ՆՈԱ մեթոդների ու գնահատման մեխանիզմների մշակման ոլորտներում:
Կենտրոնի առաքելությունն է նպաստել ՄՄՀ-ում որակի մշակույթի ձևավորմանը՝ հիմնվելով փոխադարձ վստահության և կայուն արժեհամակարգի վրա։ Այն առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով ու պարզ քաղաքականությամբ (կանոններ, ընթացակարգեր ու մեխանիզմներ), որոնք խրախուսում են սովորողների և աշխատակիցների համագործակցությունն ու շարունակական կրթությունը։ Համալսարանը ստեղծում է կրթական միջավայր, որը միտված է սովորողի ու դասավանդողի ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական գործունեության համալիր ձևավորմանը, ինչպես նաև նորարարության և ստեղծագործ մտքի խրախուսմանը։ Այդպիսով, որակի ապահովման վստահության հենքի վրա կառուցված համակարգը պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքների՝ ազնվության, անաչառության և իրազեկության վրա։