ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ուղերձը

ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ուղերձը

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հարգելի դասախոսներ, աշխատակիցներ և սիրելի ուսանողներ

Հիանալով Արցախի պաշտպանների սխրանքով, որոնց թվում են մեր համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները՝ կոչ եմ անում հանուն հայրենիքի պահպանման, հանուն մեր հերոսների հիշատակի, այսօրվա օրը ընդունել որպես իրողություն և ընդհանուր ջանքերով փորձել փոխել իրավիճակը:

Մինչ առաջիկա քայլերի ներկայացումը, որով պետք է առաջնորդվի մեր բուհը, առաջարկում եմ փոքրիկ անդրադարձ կատարենք աշխարհի առաջատար պետությունների պատմությանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հյուսիսի և Հարավի քաղաքացիական պատերազմը քանդել է երկիրը, սերմանել ատելություն և ճգնաժամ: Այսօր ԱՄՆ աշխարհի ամենահզոր պետություններից մեկն է:

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կրելով տարածքների զգալի կորուստ (ԳԴՀ), տնտեսության անկում, նվաստանալով դարձել է վտարանդի: Այսօր Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկն է, որը Արևելյան Գերմանիան միացրեց Արևմտյան Գերմանիային։

Ճապոնիան վերապրել է ատոմային ռմբակոծություն և կորցրել է իր տարածքի մի մասը։ Այսօր Ճապոնիան ամենահարուստ, տեխնոլոգիապես ուժեղ, տնտեսապես հարուստ երկրներից մեկն է ։

Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել է տնտեսապես և քաղաքականապես խոցելի երկիր: Այսօր Ռուսաստանը կրկին մեծ տերություն է դարձել։

Ինչու՞ այդ երկրները կարողացան վերածնվել։ Քանի որ թողել են իրենց հանդեպ խղճահարության զգացումը, միավորել են մարդկային ռեսուրսները և ոտքի են կանգնեցրել իրենց երկրները՝ հասնելով այսօրվա մակարդակին։

Ի՞նչ կարող ենք անել մենք ՝ որպես մեր երկրի քաղաքացիներ։

Վերադառնալ տուն, սկսել սովորել, մասնագետներ պատրաստել մեր բուհում, օգնել մեր ժողովրդին դուրս գալ այս իրավիճակից։ 

 

 

 

 

Կիսվել այս էջով`

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով