ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Սիրելի’ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության անկախության 29֊ամյա տարեդարձի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս։ Անկախության տոնը յուրօրինակ առիթ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր ներուժը։ Ինչպես անկախության ձեռք բերման վճռորոշ օրերին և հետագա բարդ ու դժվարին տարիներին,այսօր էլ մեր Մեծ Հայրենիքի առջև ծառացած են մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է յուրաքանչյուրիս ձեռքերում։ Տեղին է հիշել Հր.Մաթևոսյանի այն պարզ համոզմունքը, որ “Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում… Հայրենիքը պահանջում է իր որդիների ամենամյա, ամենօրյա, ամենժամյա հավատավոր ջանքը”։ Եկե’ք չխնայենք մեր միտքը, սերը, ջանքը Հայրենիքի հանդեպ։ Լինենք համախմբված, տե’ր կանգնենք և պահապանն ու պաշտպանը լինենք մեր արժեհամակարգին։ Փա’ռք Հայաստանի անկախ Հանրապետությանը ։

Կեցցե’ արժանապատիվ ու փառապանծ հայ ժողովուրդը։

Կիսվել այս էջով`

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով