ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի խոսքը բուհի տարեդարձի կապակցությամբ

ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի խոսքը բուհի տարեդարձի կապակցությամբ

24 տարի առաջ՝ 1996 թվականի հոկտեմբերի 25-ին, հիմնադրվեց Մեսրոպ Մաշտոց Համալսարանը։ Մեր բուհի կարգախոսն է՝ անել այն ամենը, ինչը կարող է օգուտ բերել երկրին։ Մենք ցանկանում էինք պատրաստել երիտասարդ, հանրապետության աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ, դաստիարակել համարձակ, ազնիվ և հայրենասեր քաղաքացիների: Մենք ստիպված էինք հայտարարված զինադադարից հետո վերապրել 2016 թվականի պատերազմը, ականատես լինել մեր ուսանողների և շրջանավարտների հերոսությանն ու անձնվիրությանը։ Այսօր մեր երկիրը ծանրագույն վիճակում է։ Մի ամբողջ ազգ կանգնել է հայրենիքի պաշտպանության համար։ Որոշվում է ամբողջ հայության  և քաղաքակրթության ճակատագիրը: Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք։ Սիրելիներս, շատ շուտով կհանդիպենք մեր փոքրիկ համալսարանում, կամփոփենք անցածը և կխոսենք ապագայի խնդիրների մասին: Ես վստահ եմ դրանում։

Ծնունդդ շնորհավո´ր, Մեսրոպ Մաշտոց Համալսարան     

 

Կիսվել այս էջով`

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով