ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ամանորյա ուղերձը

ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի ամանորյա ուղերձը

Սիրելի´ գործընկերներ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի աշխատակիցներ և ուսանողներ

Ահա և հեռանում է 2020 թվականը, որը բերեց բազում փորձություններ և դժբախտություններ ողջ մարդկությանը:

Մեզ՝ արցախցիներիս համար, այս տարին հատկապես ծանր էր։

Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, քաջարի ու հպարտ արծիվների, ովքեր զոհվեցին՝ մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը պաշտպանելով ։

Բայց, սիրելիներս, մենք հոգով ուժեղ ժողովուրդ ենք, մեզ անկարող են կոտրել։ Մենք հավատում ենք, որ վերածնվելու ենք փյունիկի պես, վերադարձնելու ենք մեր պատիվն ու արժանապատվությունը, ապացուցելու ենք ամբողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդին չի կարելի հաղթել։

Առջևում մենք շատ աշխատանքներ ունենք, շատ արժանավոր և երջանիկ օրեր և գործեր ։

Շնորհավո´ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն և հաջողություն եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին:

Կիսվել այս էջով`

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով