ՄՄՀ-ում տեղի կունենա միջազգային գիտաժողով «Չճանաչված և մասնակի ճանաչված պետությունների պետականության կայացման ուղիները հետպատերազմյան շրջանում» խորագրով
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը 2021 թվականի հունիսի 12-ին` ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Չճանաչված և մասնակի ճանաչված պետությունների պետականության կայացման ուղիները հետպատերազմյան շրջանում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է գիտական և փորձագիտավերլուծական հանրության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Տվյալ ձևաչափը հնարավորություն է տալիս վերհանել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակի խնդիրներն ու հեռանկարները:
Գիտաժողովի ոլորտներն են՝
- կրթություն,
- պատմություն,
- քաղաքագիտություն,
- իրավագիտություն,
- միջազգային հարաբերություններ,
- տնտեսագիտություն,
- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
- լրագրություն,
- հոգեբանություն,
- կոնֆլիկտաբանություն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. մայիսի 1-ը konference9@gmail.com էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ նյութերը՝
- գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է),
- հոդվածի տեքստը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հոդվածները պետք է համապատասխանեն գիտաժողովի խորագրին:
Հեռակա մասնակիցների համար նախատեսվում է հեռավար միացում (տեխնիկական խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք ուղարկել նաև զեկույցի տեսաձայնագրությունը):
Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- Հոդվածի ծավալը՝ 3 ամբողջական էջից մինչև 5 էջ (ելութի համար յուրաքանչյուր մասնակցի տրվում է 8-10 րոպե),
- Տեքստն ունենա հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման օրինակը/,
- Լինեն ամփոփագրեր՝ հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով,
- Բանալի բառեր՝ 3 լեզուներով,
- Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
- Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
- Հայերեն՝ Sylfаen, տառաչափ՝ 12
- Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12:
Հոդվածները ընդունվում են մինչև 2021թ. մայիսի 1-ը:
Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցները:
Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովին ընդառաջ:
Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Ազգանուն, անուն, հայրանուն | |
Աշխատավայր/ ուսումնառության վայր | |
Պաշտոն | |
Գիտական աստիճան, կոչում | |
Հեռախոսահամար | |
Հոդվածի վերնագիրը | |
Հասցե՝ ժողովածուն ուղարկելու համար |
ՀՈԴՎԱԾԻ ՁեվԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿ
Արցախահայության պատմությունն ու մշակույթը
Ի.Ի.Սարգսյան
ԱՀ, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց Համալսարան
e-mail: sarkisyan@mail.ru
Բանալի բառեր (5 – 9)՝ հոդվածի շարադրման լեզվով,
Հոդվածի տեքստ (տառաչափը՝ 12),
Հղումներ՝ [1, էջ. 12],
Օգտագործված գրականության ցանկ՝ այբբենական կարգով,
Ամփոփում՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով,
Բանալի բառեր (5 – 9)՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով: