Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանը հանդես է գալիս, որպես գիտական կենտրոն. բուհում նշվել է գրադարանավարի օրը
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Գրադարանավարի աշխատողի տոն օրվան:


Ա. Բաղդասարյանը ևս շնորհավորել է գրադարանավարների տոն օրը և մաղթել խաղաղություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

Ռ. Անդրյանը տարիներ շարունակ մեծ պատասխանատվությամբ է իրականացրել իրեն վստահված աշխատանքը: Հիշում է՝ սկզբնական շրջանում գրադարանի գրքային ֆոնդը բավականին քիչ էր, իսկ այսօր այն հատել է քսան հազարի սահմանը:
ՄՄՀ գրադարանի ներկայիս վարիչ Լաուրա Առստամյանի խոսքով՝ աշխատում են գրադարանային ծրագրով, որտեղ մուտքագրված է գրադարանի հայկական գրքային ֆոնդից 2000 միավոր գիրք. գործընթացը շարունակվում է:
Լ. Առստամյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ընդհանուր գրքային ֆոնդը դասակարգել են ըստ գրադարանային մատենագիտական դասակարգման աղյուսակների. մի մասը տեղափոխել են ամբիոններ և կովկասագիտության կենտրոն, որպեսզի անմիջական դասերի ընթացքում ուսանողները կարողանան օգտվել:


Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն





















Previous image
Next image