ՄՄՀ-ում մեկնարկել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագիծը
ՄՄՀ-ում մեկնարկել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագիծը
Այսօր ՄՄՀ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Իվանի Մովսիսյանի նախաձեռնությամբ մեկնարկել է Օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագիծը, որի նպատակներն են՝
ծրագրավորման լեզուների ներկայացում լեզվական տվյալների մշակման համատեքստում,
կորպուսների՝ որպես գործիքների կիրառումը հետազոտական աշխատանքներում,
աջակցություն Հայկական ձայնային կորպուսի ստեղծմանը`Voice Corpus:
Այսօրվա վորքշոփը նվիրված էր PYTHON-ին: Դասընթացը վարել է ՄՄՀ մագիստրանտ Էրիկ Հարությունյանը՝ լեզվական տվյալների մշակման համատեքստում ներկայացնելով ծրագրավորման լեզվի գործառույթները: