ՄՄՀ-ում ստեղծված ձայնային կորպուսով սինթեզվել է արհեստական ձայն
ՄՄՀ-ում ստեղծված ձայնային կորպուսով սինթեզվել է արհեստական ձայն
Առաջին անգամ հայաստանյան բուհերի պատմության մեջ կորպուսի մշակումը կատարվեց համալսարանական միջավայրում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում։ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել է ձայնային կորպուս՝ արհեստական ձայն սինթեզելու նպատակով։ Ազգային արագացման հանրային նախաձեռնության, արաբագետ Արտակ Հովսեփյանի անմիջական և գործուն աջակցության շնորհիվ՝ մենք ունենք առաջին գործնական և շոշափելի արդյունքը. մեր պատրաստած ձայնային կորպուսով սինթեզվել է արհեստական ձայն։
Հիշեցնենք, որ մինչ այդ համալսարանում խոսքի ճանաչման համար կատարվել էին անհատական ձայնագրություններ՝ համալրելով (ազգային) ձայնային կորպուսը։
Այս պահին լրամշակում և ստուգաբանվում է հայերենի մոտ 400 000 բառերի և բառակապակցությունների շտեմարանը։
Ճշգրիտ և ստուգաբանված շտեմարանը էապես կբարելավի խոսքի ճանաչման որակը։
Հուսով ենք, որ նախատեսված մշակումից հետո հայերենի խոսքի մշակումը բոլոր բնագավառների համար կդառնա ունիվերսալ և կիրառելի։