ՄՄՀ-ում կայացել է «Ազգային արագացման հանրային նախաձեռնության» շնորհանդես
Սեպտեմբերի 23-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Ազգային արագացման հանրային նախաձեռնության» շնորհանդեսը:
Շնորհանդեսի ժամանակ քննարկվել են «Ազգային կորպուս», «Ձայնային կորպուս»,«Թվայնացում», «Խոսքի ճանաչում», «Խոսքի սինթեզ», «Մեքենայական թարգմանություն», «Գիտահետազոտական նոր հեռանկարները Մեսրոպ Մաշտոց Համալսարանում» թեմաները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Մովսիսյանը ավելի մանրամասն ներկայացրել է նախաձեռնության կատարած և կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքներում համալսարանի կողմից առաջիկայում ներգրավվածության մասին, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.