ՄՄՀ-ում կազմակերպվել է ուսանողների արտադրական փորձուսուցման վերաբերյալ հանդիպում

ՄՄՀ-ում կազմակերպվել է ուսանողների արտադրական փորձուսուցման վերաբերյալ հանդիպում

Մեսրոպ Մաշտոց Համալսարան-ում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, բուհի փորձուսուցման ղեկավար Մելանյա Արզումանյանը հումանիտար և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների փորձուսուցման ղեկավարների հետ կազմակերպել է հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված սեպտեմբերի 20-ից մեկնարկվող ուսանողների մեկամսյա ակտիվ արտադրական փորձուսուցման հետ։
 
Փորձուսուցումը ուսուցման կարևորագույն մաս է կազմում, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին՝ հմտանալու, նոր գիտելիքներ ձեռքբերելու, ինքնակատարելագործվելու, ինքնահաստատվելու, ինչպես նաև
նրանց տեսական գիտելիքները խորացնելու, ամրապնդելու և ընդլայնելու գործում։
 
Փորձուսուցման անցկացման ժամանակացույցի և վայրերի վերաբերյալ մանրամասները կհաղորդենք առաջիկայում։
 
Կիսվել այս էջով`