ՄՄՀ-ում անցկացվել է «Գիտության օրեր» խորագրով գիտաժողով
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել դասախոսների, մագիստրոսների և ուսանողների գիտա-գործնական գիտաժողով՝ «Գիտության օրեր» խորագրով:
Գիտաժողովի հիմնական նպատակն է փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ժամանակակից գիտության հրատապ խնդիրների լուծման մեջ ուսանողների ներգրավումը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՄՄՀ փորձուսուցման բաժնի ղեկավար, գիտժողովի համանախագահ Մելանյա Ավանեսի Արզումանյանը:
Լիագումար նիստում հանդես են եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովը՝«Հայ-ադրբեջանական սահմանազատումների իրավաքաղաքական ասպեկտները» թեմայով,
ՄՄՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանը՝ «Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական հանցագործությունները 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում» թեմայով
և «Ձեռնարկությունների կառավարում» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Մանուշակ Ավանեսյանը՝ «ԱՀ բանկային համակարգի վերլուծությունը և հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով:
Գիտաժողովի աշխատանքներն ընթացել են 7 սեկցիաներով: Լավագույն աշխատանքները ընտրվել են սեկցիաների նախագահների կողմից և շուտով կհրապարակվեն:









Գիտաժողովի մասնակիցները ստացել են հավաստագրեր:
















