Ապրիլի 3-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառման երկրորդ օրը. այս անգամ հրավիրված էին Ստեփանակերտի հ.11 ավագ դպրոցի ուսանողները: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանը, ով ներկայացրել է համալսարանի գործունեությունը, ինչպես նաև բուհի ուսումնական պլանների և մասնագիտություների առանձնահատկությունները:
2021 թվականին ՄՄՀ-ում ընդունելությունը իրականացվելու է բակալավրիատի 10 և մագիստրատուրայի 12 ուղղություններով: Ընդունելության քննությունների վերջնաժամկետների և անցկացման փուլերի մանրամասների համար այցելեք մեր կայքէջ՝ mmu.am կամ զանգահարեք (+374) 47-95-10-62 հեռախոսահամարով: