ՄՄՀ-ն հայտարարում է ընդունելություն նոր մասնագիտությունների գծով

ՄՄՀ-ն հայտարարում է ընդունելություն նոր մասնագիտությունների գծով

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հայտարարում է ընդունելություն մագիստրատուրայի 092301.00.7  Սոցիալական աշխատանք, 092301.01.7 Սոցիալական աշխատանք (երեխաների և ընտանիքների հետ) մասնագիտությունների գծով: Մասնագիտության նպատակն է՝ պատրաստել հմուտ սոցիալական աշխատողներ Արցախի բնակչության արդիական հասարակական խնդիրների աջակցման և լուծման համար:

 Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները

Ծրագրի դիմորդը պետք է ունենա հումանիտար բարձրագույն մասնագիտական կրթության վկայական (մանկավարժություն, հոգեբանություն, իրավագիտություն):

Ընդունելությունը կատարվում է ըստ ԱՀ կառավարության հաստատած «Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ցանկի»:

 Դիմորդները ունենում են հարցազրույց:

Դասավանդումը՝ հիբրիդային

Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը՝ 10.09.2021 թ.

Կիսվել այս էջով`