Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հայտարարում է էսսեների մրցույթ
ՄՄՀ-ը կազմակերպում է էսսեների մրցույթ՝ «Իմ հերոսը» թեմայով՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած քաջորդիների վառ հիշատակին։
Լավագույն գործերը կտպագրվեն առանձին գրքով:
Մրցույթին կարող են մասնակցել ԱՀ ուսանողները (այդ թվում՝ ՀՀ բուհերում և դպրոցներում սովորող արցախցի ուսանողները և աշակերտները) և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ):
Էսսեի լեզուն հայերենն է:
Յուրաքանչյուր էսսեի վերջում անպայման գրել անուն, ազգանուն և դպրոցի կամ բուհի հասցեն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է: